Երևանում արջն ազատորեն շրջել է փողոցում
Երևանում արջ է հայտնվել: Կենդանաբական այգում ու շրջակայքում չէ, գազանին տեսել են Արցախի փողոցում` ծուռթաթն անթույլատրելի տեղում հատել է ճանապարհը: Թոշակառու անցորդն առաջինն էր, որ տեսավ գիշատչին: Չէր մոտեցել, սակայն չէր էլ վախեցել: Նկատել էր, որ փոքր է ու չի վնասի: Քոթոթը փողոցի կեսն արդեն անցել էր, երբ հայտնվեցին մինչև այժմ անհայտ տերերը: