Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank
Economy

«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է Աղասի Թավադյանի՝ «Շքեղ թվերի ետևում․ Հայաստանի տնտեսական աճի ստվերը» վերլուծությունը

«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է տնտեսագիտության թեկնածու, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանի՝ «Շքեղ թվերի ետևում․ Հայաստանի տնտեսական աճի ստվերը» վերլուծությունը.

Հայաստանի տնտեսությունն այսօր հայտնվել է ճակատագրական խաչմերուկում։ Վերջին վիճակագրական տվյալները բացահայտում են անհանգստացնող պատկեր՝ վերջին շրջանում այդքան գովաբանված տնտեսական վերելքը իրականում հիմնված է եղել անկայուն հիմքերի վրա։ Երբ խորությամբ ուսումնասիրում ենք փաստերը, պարզ է դառնում, որ տնտեսական աճի շքեղ թվերի ետևում թաքնված են լուրջ կառուցվածքային խնդիրներ։

ՀՆԱ աճը․ Աճի անկայուն հիմքերը

Հայաստանի տնտեսական աճի պաշտոնական ցուցանիշների վերլուծությունը հարցեր է առաջացնում երկրի տնտեսության իրական վիճակի մասին։ Պաշտոնական վիճակագրության ետևում թաքնված են մտահոգիչ միտումներ, որոնք պահանջում են վերաիմաստավորել երկրի տնտեսական կենսունակության մասին ընդունված պատկերացումները։

Առաջին գծապատկերն արտացոլում է Հայաստանի տնտեսական զարգացման անկայուն ընթացքը։ Երկարաժամկետ միջին աճի 4.5% ցուցանիշի համեմատ՝ վերջին տարիներին նկատվել են զգալի տատանումներ։ Հատկանշական է, որ 2022 թվականի տպավորիչ 12.6% աճին հաջորդել է նվազման տեմպ՝ 2023 թվականին հասնելով 8.3%-ի, իսկ 2024 թվականին՝ ընդամենը 5.9%-ի: Այս նվազող միտումը վկայում է տնտեսության խնդիրների մասին: Ավելին, այս աճի գրեթե կեսը պայմանավորված է եղել առևտրի և ֆինանսական ծառայությունների ոլորտներով, որոնք իրենց հերթին ծանր կախվածություն ունեն արտաքին գործոններից, հատկապես՝ ռուսական կապիտալի ներհոսքից և ռուսական բիզնեսներից։

 Աճի պատրանքի իրական պատկերը

Պաշտոնական վիճակագրությունը բացահայտում է աճի անկայուն պատկեր, որը հուշում է հայաստանյան տնտեսության խորքային թերությունները․

2024թ․ աճի տեմպերը սրընթաց նվազել են։ Չորրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է ընդամենը 3.7%, մինչդեռ առաջին եռամսյակում այն 7.9% էր։
 
2022-2024թթ․ ընթացքում աճի տեմպերը հետևողականորեն անկում են ապրել՝ 12.6%-ից (2022թ.) իջնելով 8.3%-ի (2023թ.) և հասնելով 5.9%-ի (2024թ.)։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը նախկինում տնտեսական աճի առաջամարտիկն էր, զգալի անկում է գրանցել 2023թ․ չորրորդ եռամսյակում (-2.8%), իսկ 2024թ․ երկրորդ եռամսյակում ցուցաբերել է աննշան աճ (4.5%):
Այս ցուցանիշները լուռ վկաներն են Հայաստանի տնտեսության առջև ծառացած կառուցվածքային խնդիրների մասին։ Մինչև վերջերս առաջին հայացքից դինամիկ աճ ցուցաբերող տնտեսությունն այժմ դրսևորում է լճացման նշաններ՝ հատկապես բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերում:

Երկրորդ գծապատկերում ներկայացված են 2024 թվականի ՀՆԱ աճին նպաստող բաղադրիչները: Վերլուծությունը բացահայտում է տագնապալի պատկեր․ տնտեսական աճը խիստ անհամաչափ է և հիմնականում կենտրոնացած է ծառայությունների ոլորտում։ 5.9% աճի ապահովման հիմնական բաղադրիչներն են.

1.Առևտուրը (G)՝ 2.1 տոկոսային կետ,
2.Անշարժ գույքի գործունեությունը (L)՝ 1.6 տոկոսային կետ,
3.Ֆինանսական ծառայությունները (K)՝ 1.3 տոկոսային կետ,
4.Շինարարությունը (F)՝ 0.9 տոկոսային կետ,
5.Տեղեկատվություն և կապը (J)՝ 0.6 տոկոսային կետ։

Անհանգստացնող է, որ արտադրող և բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերը չեն հանդիսանում աճի շարժիչ ուժեր։ Ավելին, մի շարք կարևորագույն ոլորտներ բացասական ազդեցություն են թողել ընդհանուր աճի վրա.

Պետական կառավարում (O)՝ -0.9 տոկոսային կետ,
Հանքարդյունաբերություն (B)՝ -0.2 տոկոսային կետ,
ՖՄԱՉԾ (Ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայություններ)՝ -0.6 տոկոսային կետ։

Մեր իրականացրած վերլուծությունը ցույց է տալիս, որ ոսկու վերաարտահանումից ստացված ավելացված արժեքը վճռորոշ դեր է խաղացել ՀՆԱ-ի աճի գործում։ Մեր նախկին հետազոտության մեջ նշել ենք, որ ոսկու վերաարտահանման «արդյունաբերությունը» մոտ 4 տոկոսային կետի ներդրում է ունեցել, առևտուրը՝ 3 տոկոսային կետ, ֆինանսական ծառայությունները՝ 1.1 տոկոսային կետ, մինչդեռ տնտեսության մնացած ճյուղերը միասին արձանագրել են -0.1% անկում։ Ինչպես արտացոլված է մեր նախորդ վերլուծության մեջ՝ այս ոսկե վերաարտահանման գործունեությունը կազմում է արտահանման մոտ 61.4%-ը և հանդիսանում է իրական տնտեսական անկումը քողարկող հիմնական գործոն։

«Թանկարժեք» էֆֆեկտ․ Ոսկու վերաարտահանման քողը

Այս տնտեսավիճակագրական դրամայի առանցքում ոսկու վերաարտահանման երևույթն է, որը թափ է ստացել 2023թ․ նոյեմբերից և շարունակվել է մինչև 2024թ․ մայիս։ Այս գործոնը արհեստական կենսունակություն է հաղորդել Հայաստանի աճի ցուցանիշներին։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ սա անցողիկ բնույթ ունի և ամուր հիմքեր չունի:

Տնտեսության ճյուղերը և դրանց ներդրումը

Ճյուղերի կատարողականի ակնարկ
 
Երրորդ գծապատկերը ցուցադրում է աճի տեմպերի էական տարբերություններ տարբեր ճյուղերի միջև, ինչը վկայում է, որ տնտեսական աճը ոչ միայն անհավասարաչափ է բաշխված, այլև կայուն չէ։

Հիմնական եզրահանգումներ․

• ՏՏ ոլորտը (J), որը 2023 թվականին հանդիսանում էր աճի առաջատար շարժիչներից մեկը՝ գրանցելով 34.5% տարեկան աճ, այժմ հայտնվել է դժվարությունների մեջ։ 2024թ․ այն արձանագրել է 11.9% աճ։

• Այլ ոլորտների աճը նույնպես դանդաղում է գրանցել։

• Առևտուրը, որը հանդիսացել է 2024թ․ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը, 2024թ․ գրանցել է 16.8% աճ, համեմատած 2023թ․ 23.5% տնտեսական աճի հետ։

• Նկատելի աճել են անշարժ գույքի հետ կապված գործարքները և ֆինանսական ոլորտը։

Այստեղ անշարժ գույքի գործառնությունների զգալի ներդրումը առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Այն ներառում է «Սեփականատերերի կողմից զբաղեցրած բնակարանների համար ենթադրյալ վարձավճարի արժեքը», ըստ էության գնահատելով Հայաստանի բոլոր բնակարանների պոտենցիալ վարձավճարը՝ անկախ նրանից, դրանք սեփականատիրոջ կողմից են զբաղեցված, թե վարձակալված։ Սա նշանակում է, որ 5.9% աճի մոտ մեկ երրորդը վերագրվում է անշարժ գույքի շուկայական արժեքի աճին, ինչը երկարաժամկետ հեռանկարում կայուն հիմք չի կարող համարվել։ Եվ քանի որ այս պահին անշարժ գույքի շուկայում առկա է բնակարանների գնի անկում, ապա հնարավոր է որ այս ճյուղի աճը չունենա երկարաժամկետ հիմք և 2025թ․ նույն տեմպով չնպաստի ՀՆԱ-ի աճին։

Տնտեսական աճի կայունությունը

4-րդ գծապատկերը պատկերում է ՀՆԱ աճը ըստ եռամսյակների, որտեղ յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում է աճը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։ Այստեղ մտահոգիչն այն է, որ 2024թ․ վերջին եռամսյակը համեմատած 2023թ․ վերջին եռամսյակի հետ գրանցվել է ընդամենը 3.7% աճ՝ համեմատած տարեկան 5.9% ցուցանիշի հետ։

Ընդհանուր եռամսյակային ցուցանիշների կտրվածքով տնտեսական աճի դանդաղումը ավելի տեսանելի է։

Աճի շարժիչ ուժերի վերլուծություն

Գծապատկեր 5-ը ցույց է տալիս Հայաստանի տնտեսական աճին նպաստող գործոնները ըստ եռամսյակների։ Մի քանի էական դիտարկումներ են ընդգծման արժանի․


Երկարաժամկետ միջին աճ․ Հայաստանի երկարաժամկետ միջին տնտեսական աճի տեմպը մոտ 4.5% է։ Ցանկացած համակարգ ձգտում է վերադառնալ իր երկարաժամկետ միջինին, եթե չկան տվյալ համակարգում որակական փոփոխություններ, որոնք կարող են ապահովել կայուն, երկարաժամկետ ավելացված արժեքի ստեղծում։

Հետհամաճարագային վերականգնում․ 2020թ․ COVID-19 համավարակից և 44-օրյա պատերազմից հետո տնտեսությունը ցուցաբերեց վերականգնման նշաններ։ Տնտեսության հիմնական ճյուղերը ապահովեցին տնտեսական աճի մոտ 4.5%-ը։

ՏՏ ոլորտի ներդրում․ ՏՏ ոլորտը (J) ապահովեց աճի մոտ 1-2.5 տոկոսային կետը, հիմնականում Ռուսաստանից վերաբնակեցված ՏՏ մասնագետների ներհոսքի շնորհիվ։ Սակայն այս ոլորտը վերջին երեք եռամսյակում խորը անկում է ապրում։

Ֆինանսական ծառայություններ և առևտուր․ 2022 թվականի սկզբից ՀՆԱ հիմնական հավելաճն ապահովվել է ֆինանսական ծառայությունների (K) և առևտրի կողմից (G)։ Հարկ է արձանագրել, որ Ռուսաստանից մեծ ծավալով կապիտալի ներհոսքի արդյունքում՝ բանկային համակարգի զուտ շահույթը 2022 թվականին եռապատկվեց։

Ընդհանուր առմամբ միայն ՏՏ և բանկային ոլորտը արտաքին ազդակի հիման վրա ապահովեցին 2022թ․ 12.6% աճի գրեթե կեսը։

Գծապատկերից երևում է, որ 2023թ․ կեսից ՏՏ ոլորտը, հանքարդյունաբերությունը, պետական կառավարումը, ինչպես նաև այլ ծառայությունները չեն ապահովում նույն աճի տեմպը, ինչ 2022 թվականին։

Նկատվում է անշարժ գույքի և բանկային համակարգի զգալի նպաստումը վերջին տնտեսական աճի մեջ։

Կախվածությունը ժամանակավոր և արհեստական գործոններից

Տվյալները հստակորեն վկայում են, որ Հայաստանի տնտեսական աճը մեծապես պայմանավորված է եղել արտաքին գործոններով․

2022 թվականին Ռուսաստանից եկավ զգալի կապիտալի ներհոսք։

 2023 թվականի նոյեմբերից սկսած խոշորածավալ ոսկու վերաարտահանումը արհեստականորեն բարձրացրեց աճի ցուցանիշները:
Աճը հիմնականում ապահովվում է առևտրի, անշարժ գույքի և ֆինանսական ծառայությունների կողմից, որոնք խիստ կախվածություն ունեն արտաքին գործոններից:

Այս գործոնները, թեև կարճաժամկետ խթան են հանդիսանում, չեն կարող դիտարկվել որպես կայուն, երկարաժամկետ տնտեսական աճի երաշխավորներ։ Նման պայմաններում տնտեսական աճը անխուսափելիորեն ձգտելու է իր երկարաժամկետ միջին ցուցանիշին։

 Հարկաբյուջետային հետևանքները

Տնտեսական աճի կայունության հետ կապված խնդիրները անմիջական ազդեցություն են թողնում Հայաստանի հարկաբյուջետային իրավիճակի վրա։

Ներկայումս առկա է հարկային եկամուտների զգալի մոտ 8% թերհավաքագրում։ Այս բացը հանգեցնում է բյուջետային ծախսերի հնարավոր կրճատման քննարկումների։

Եզրակացություն

ՀՆԱ-ի վերջին տվյալները և ճյուղային վերլուծությունները մտահոգիչ պատկեր են ուրվագծում Հայաստանի տնտեսական ապագայի համար։ Արտաքին գործոններից Հայաստանի տնտեսության խոր կախվածությունը և ոսկու վերաարտահանման նման գործունեությունից ստացվող ժամանակավոր խթանները ցույց են տալիս, որ առանց էական կառուցվածքային բարեփոխումների, բարձր աճի տեմպերի պահպանումը անհնարին է դառնալու։

Ներկայիս պայմաններում, ՀՆԱ աճի մեր երկարաժամկետ կանխատեսումները այս պահին հուսադրող չեն։ Առանց կայուն, երկարաժամկետ ավելացված արժեքի աճի կենսունակ հիմքի, Հայաստանը կարող է շարունակել տնտեսական պատրանքների հետապնդումը՝ իրական բարգավաճման կառուցման փոխարեն։ Առաջիկա ամիսները և տարիները վճռորոշ կլինեն՝ որոշելու, թե արդյոք երկիրը կկարողանա ուղղություն վերցնել դեպի ավելի կայուն տնտեսական ռազմավարություններ, թե կշարունակի հիմնվել ոչ կայուն և ժամանակավոր աճի գործոնների վրա։