Ժամանակակից Թուրքիան և նրա կողմից վարվող ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականությունը՝ «Հայկական գործոն»-ի հերթական թողարկման եթերում
«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անցած շաբաթ մենք եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը, որտեղ մեր ուշադրության կենտրոնում էր ժամանակակից Թուրքիան և նրա կողմից վարվող ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականությունը:
Անցած շաբաթ մենք եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը, որտեղ մեր ուշադրության կենտրոնում էր ժամանակակից Թուրքիան և նրա կողմից վարվող ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականությունը:
Մեր այս թողարկման հյուրն էր թուրքագետ Վարուժան Գեղամյանը, և մեր խոսակցությունը փաստորեն մարգարեական ստացվեց՝ տեսագրելուց տառացիորեն երկու օր անց Սիրիայում սկսվեցին ազգային փոքրամասնությունների սոսկալի ջարդերը, հերթական անգամ ողջ աշխարհին ի ցույց դնելով ժամանակակից Թուրքիայի և նրա դրածոների «մարդասիրությունը»:
Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, շահագրգիռ արձագանքների, և բարձացված հարցերի շուրջ քննարկումը շարունակելու ակնկալիքով: