Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
uncategorized

Քաղաքական տարին փակում ենք իշխանության հաղթանակով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թվում էր, թե ավելի ծանր ու բարդ տարի, քան սա է, իշխանությունների համար չէր կարող լինել: Ապրիլյան պատերազմ, դրան հաջորդած բացահայտումներ և արձագանքներ, որոնք իշխանությունների համար, մեղմ ասած, այնքան էլ դրական չէին: Հուլիսյան ապստամբություն, «Սասնա ծռեր», ովքեր երկու շաբաթ անընդմեջ այնպիսի անելանելի վիճակում պահեցին ողջ իշխանական, նաև ընդհանրապես քաղաքական համակարգը, որ գրեթե 10 օր շարունակ իշխանությունները բառիս բուն իմաստով ձայն անգամ չհանեցին: Այս ամենին եկավ գումարվելու նաև տնտեսական` օրեցօր խորացող ճգնաժամն ու անկումը: Այս ամենը միասին իշխանությունների համար ստեղծեցին պայթյունավտանգ վիճակ: Թվում էր` ոչինչ այլևս նրան չէր փրկի: Դիմացը խորհրդարանական ընտրություններ են, ու բացասական անսահմանության ձգտող վարկանիշը փոխել այլևս անհնարին կլինի:
Իսկ ապրիլյան խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են իշխանությունների համար ոչ միայն այն պատճառով, որ սահմանադրական փոփոխություններից հետո համազոր են նախագահական ընտրությունների կշռին, այլև այն պատճառով, որ այս անգամ Արևմուտքը, ինչպես ասում են, դեռ էն գլխից է հասկացրել, նույնիսկ բացահայտ զգուշացրել, որ չափազանց ուշադիր է հետևելու դրանց ընթացքին: ԵՏՄ մտած, ռուսական քայքայվող տնտեսությունից ակնկալիքներ չունեցող Հայաստանի համար Արևմուտքից եկող վարկներն ու դրամաշնորհները չափից ավելի կենսական են սեփական տնտեսությունը վերջնականապես չխորտակելու համար: Իսկ, մասնավորապես ԱՄՆ–ը, իր դեսպանի միջոցով բացահայտ զգուշացրել է` ընտրությունների ընթացքն ու հանգուցալուծումն ուղիղ համեմատական են լինելու Հայաստանի հանդեպ վարվելիք քաղաքականության հետ:
Ուստի այս պարագայում ընտրությունների ավանդական մեթոդներին դիմելը իշխանությունների համար խիստ ռիսկային էր: Եվ այն ստիպված եղավ գնալու, ժամանակակից լեզվով ասած, կրեատիվ լուծումների: Դրա` համեմատաբար թույլ տարբերակը, սեպտեմբերի 21–ի անկախության զորահանդեսն էր, որի ժամանակ ցուցադրված «Իսկանդերների» «հարվածող» ուժը մինչ օրս չի մարել: Օրերի տարբերությամբ դրան հաջորդեց գլխավոր «կործանիչ» ուժը` վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Այն ռեզոնանսը, որ առաջացրեց այս նշանակումը, գոնե առայժմ գրեթե զրոյի է հավասարեցրել ընդդիմադիր հատվածի բոլոր շանսերը: Կ. Կարապետյանն իր կատարած քայլերով, փոփոխություններով, իր տեսակով ու իմիջով անվտանգության գոտի ստեղծեց իշխանության շուրջ: Իսկ որ նա եկել էր փրկօղակ դառնալու իշխանական համակարգի համար, իրավաբանական ուժ ստացավ նրա` ՀՀԿ–ին անդամագրվելով: Կ. Կարապետյանի էֆեկտը իր արդյունավետությունը մինչև խորհրդարանական ընտրություններ հաստատ կպահպանի:
Բայց խորհրդարանական ընտրություններում սեփական վերարտադրությունն ապահովելը գործի կեսն է: Իշխանությունը պետք է նաև կարողանա վերահսկել ողջ գործընթացը, դրա մասնակիցների վարքն ու ընտրական վերջնարդյունքը` տհաճ անակնկալներից խուսափելու համար:
Այս համատեքստում բավականին հետաքրքիր են Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու շուրջ խոսակցությունները: Եթե դա տեղի ունենա, իսկ ամեն ինչ տանում է հենց դրան, Ծառուկյանը կկարողանա «փակել» ընդդիմադիր դաշտի մեծ մասը: Դրա համար ֆինանսական ու մարդկային ռեսուրս նա հաստատ ունի:
Բավականին երկար ժամանակ է, խոսվում էր այն մասին, որ քաղաքականություն մտնելու ցանկություն ունի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մի քանի օր առաջ նա արդեն հայտարարեց, որ իսկապես մասնակցելու է քաղաքական գործընթացին:
17 տարի շարունակ լինելով նախ ԼՂՀ, ապա ՀՀ պաշտպանության նախարար, իսկ դրանից առաջ էլ անցած լինելով Արցախյան պատերազմի ուղով, Սեյրան Օհանյանը հաստատ ունի համախոհների ու աջակիցների մեծ բանակ ուժային կառույցներում և այդ ամենին առնչվող շրջանակներում: Ուստիև կարող է «չեզոքացնել» այդ ոլորտում ընդդիմադիր տրամադրությունները:
Հետաքրքիր է, որ Սեյրան Օհանյանի հետ համագործակցելու շուրջ քննարկումներ են անցկացնում Վ. Օսկանյանի «Համախմբումն» ու Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը»: Կարելի է հեռահար ենթադրություն անել, որ այս համագործակցության արդյունքում, եթե ստացվի, այս երկու կուսակցությունները կդառնան խորհրդարանական:
Եվ ահա, ՀՀԿ, Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան և դրանց հարող ուժերով խորհրդարանական մանդատների ճնշող մեծամասնությունը տեր կունենա, առավել ևս, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ 131 պատգամավորի փոխարեն այսուհետ ունենալու ենք 101–ը: Ասել կուզի, տեղերը խիստ սահմանափակ են:
Այս համատեսքստում հասկանալի է ընդդիմադիր դաշտին պատած խուճապային վիճակը` ով որ դաշինքով, ով ում հետ, ով որտեղից որտեղ: Իր քիչ, բայց կայուն ընտրազանգվածի շնորհիվ ՀՅԴ–ն իր մի քանի մանդատը թերևս պահպանի: Երևի դա է պատճառը, որ ավանդական այս կուսակցությունը հայտարարել է, որ 99,9%–ով ընտրություններին գնալու է միայնակ, առանց դաշինքների: Ըստ ամենայնի, ՀԱԿ–ը նույնպես իր քիչ, բայց վաստակած տեղերը կունենա ապագա ԱԺ–ում: Իսկ վերափոխված ՕԵԿ–ը, Նիկոլ Փաշինյանենց եռյակը, մյուսները...
Իսկ թե այս ամենից հետո քանի մանդատ կմնա ու ով ավելի աչքաբաց ու ճկուն կլինի, որ դրանց տեր կանգնի, ցույց կտա ամենազոր ժամանակը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: