Նախարարին պատկանող բժշկական կենտրոնին հատկացվելու է ոչ թե 24 մլն, այլ` 4 մլն դրամ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.Մ
ամուլում հրապարակված տեղեկության համաձայն` պետական երաշխավորմամբ անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134 մլն դրամի չափով, որից ամենամեծ հատկացումը՝ 24 միլիոնը, բաժին է հասնելու «Վարդանանց» բժշկական կենտրոնին, որն ինչպես հայտնի է, պատկանում է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:
ՀՀ ԱՆ լրատվականից «Փաստին» պարզաբանեցին, որ իսկապես վերոնշյալ 25 կազմակերպությունների մեջ եղել է նաև «Վարդանանց» բժշկական կենտրոնը, որի հետ 2016 թ. կնքվել է 24 մլն ՀՀ դրամի նախնական պայմանագիր, սակայն հաշվի առնելով բժշկական կենտրոնի հնարավորություններն ու թողունակությունը, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գումարը նվազել է 20 մլն ՀՀ դրամով: Այս պահին կազմում է 4 մլն դրամ, իսկ նույն ծրագրով կազմակերպության 2015 թ. ֆինանսավորումը կազմել է 11,9 մլն դրամ:
«Գումարը ոչ թե ավելացել է, այլ նվազել է` դառնալով 4 մլն դրամ, հետևաբար մամուլում հրապարակված 24 մլն դրամի մասին տեղեկությունը հավաստի չէ և չի համապատասխանում իրականությանը»,– «Փաստին» տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: