Արդարադատության նախարարության նոր աշխատակիցը թվով 6 անշարժ գույք ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գարուշ Դավթյանը հայտարարագրել է վեց անուն անշարժ գույք: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Դավթյանը, մասնավորապես, հայտարարագրել է երեք բնակարան, երկու ավտոտնակ ու հողամաս: Նրան են պատկանում «NISSAN PATHFINDER 3.5» ու «VOLKSWAGEN TOUAREG V6 3.5» մակնիշի ավտոմեքենաները:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 8 միլիոն դրամ հանձնած փոխառություններ: Դրամական միջոցներն էլ կազմել են 13 միլիոն 300 հազար դրամ: Եկամուտներ նույնպես ունեցել է, որոնք կազմել են 3 միլիոն 65 հազար դրամ, որից 2 միլիոն 862 հազար դրամը աշխատավարձ է, իսկ մնացյալ գումարն էլ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում