Միքայել Մինասյանը ավելի քան 50 հազար դոլար փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետի պաշտոնում նշանակված Միքայել Մինասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մինասյանը հայտարարագրել է երկու բնակարան ու մեկ ավտոտնակ: Նրան է պատկանում նաև «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենան: Նա նույնպես, ինչպես և շատուշատ այլ պաշտոնյաներ, զերծ չի մնացել փոխառություններ հանձնելուց: Նրա փոխառությունները կազմել են 40 հազար ամերիկյան դոլար ու 6 միլիոն 422 հազար 500 դրամ:
Դրամական միջոցներն էլ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հետևյալ պատկերն են ունեցել՝ 7 միլիոն 500 հազար դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար ու 3 հազար եվրո: Հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ՝ վեց ամիսների ընթացքում, ունեցել է ավելի քան 5 միլիոն դրամի եկամուտ, որը ստացվել է 4 միլիոն 106 հազար ու 163 հազար դրամ աշխատավարձերից, իսկ 817 հազար դրամն էլ նշվել է որպես այլ եկամուտ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում