Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

Եվրամիություն ասելիս ռուսամետների շրթունքը «ճաքում» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անհասկանալի է, թե ինչու են մարդկանց ջղերը լարվում, երբ «սեղանին» են դրվում «ԵԱՏՄ–ի՞ն, թե Եվրամիությանն անդամակցելն է ավելի ճիշտ» թեմայով քննարկումները: Ու երբ խոսք է գնում եվրոպական ընտանիք մտնելու կամ Եվրամիության հետ սերտ համագործակցելու մասին, մարդկանց գիտակցության ու ենթագիտակցության մեջ արթնանում է միասեռականների ու աղանդավորների «դասին» միայն «այո» ասելուն պատրաստ լինելը: Եվ ուրիշ ոչինչ:

Շատերն, առանց խորանալու ավելի կարևոր հարցերի ու մանրամասների մեջ, սկսում են անգամ մատների վրա թվարկել երկու ուղղությունների ուժեղ ու թույլ կողմերն ու վիճել, թե Հայաստանի դեպքում որ կողմ գնալն է ավելի առողջարար: Իրականում երկուսն էլ մի բան չեն, բայց երկուսն էլ անհրաժեշտ են ու կարևոր, բայց ոչ թե՝ «սա կամ նա» կտրվածքով, այլ երկու միությունների Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին նպաստող դրվագների օգտագործմամբ: Եվ ոչ ավելին:

Եվրոպական ընտանիքը որպես իդեալական ընկալողները հաճախ մոռանում են, որ այն միայն սպիտակ ձեռնոցներով ու ֆրակով շրջելու, միայն դասական երաժշտություն լսելու կամ ծորացող ժպիտով բարետես ու կիրթ տեղացիներով շրջապատված միջավայրում ապրելը չէ: Նույն «երանելի» եվրոպաներում էլ են մարդիկ երազում ազգային արժեքները պահպանելու և անկախանալու մասին: Ի վերջո բազում անգամներ համոզվել ենք, որ այնտեղ էլ են ոստիկանները մարդկանց մազերից բռնած քարշ տալիս ու ծեծում, որպեսզի հայտարարված հանրաքվեին հանկարծ չմասնակցեն: Իսկ ԵԱՏՄ–ն, որը մեծ հաշվով նույն ՌԴ–ն է, իր վարք ու բարքով ամենևին էլ նորություն չէ նախկին խորհրդային միության երկրների համար:

Անկեղծ ասած՝ զարմանալի է, որ «Ելք»–ի ԵԱՏՄ–ից դուրս գալու թեզն այդքան լուրջ ընդունվեց մյուս քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ու հատկապես ՀՀԿ–ի կողմից: Քանի որ, պարզից էլ պարզ է, թե մեր դաշնակից հյուսիսային բարեկամն, արդեն 25 տարի, ինչ հնարքներով է երկու ձեռքով Հայաստանին բռնել ու բաց չի թողնում, բայց ոչ թե մեր սիրուն աչքերի, այլ իր սեփական շահի համար: Իրականում, բոլորն են հասկանում, որ Եվրոպային ամենևին էլ պետք չէ այդքան խնդիրներ ունեցող ու կոռումպացված Հայաստանը: Սեփական շահերից ելնելով կռիվն այստեղ երկու մեծերի միջև է, իսկ մեր պատգամավորներն էլ լուրջ–լուրջ ԱԺ ամբիոնից բոցաշունչ ելույթներ են ունենում, համոզելու, թե որ ուղղությունն է ավելի օգտակար Հայաստանի առողջացման համար:

Մի կողմից Բրեքսիթը, մյուս կողմից Կատալոնիայում անցկացված հանրաքվեն, երրորդ կողմից ահաբեկչական հարձակումների վախն ու ծով փախստականների ստեղծած խնդիրները լիուլի բավական են, որ Եվրոպան այսօր մտածի ոչ թե այլ երկրի, այլ սեփական խնդիրները լուծելու մասին: Այս ամենին եթե գումարենք ԱՄՆ նախագահ Թրամփի «գործոնը», ով ամեն վայրկյան կարող է Արևմուտքի վաղեմի հաշվարկներից դուրս մի որոշման մասին հայտարարել ու հին պլանները փչացնել, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա, թե ինչու այսօր Եվրոպային պետք չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ Ղրղզստանը, ո՛չ էլ Վրաստաններն ու Ուկրաինաները:

Եվ այս ֆոնին՝ ԵԱՏՄ, թե Եվրամիություն հարցն այնքան ծիծաղելի է ու ժամանակավրեպ, որ այդ մասին մտածելն անգամ կարելի է ժամանակի կորուստ համարել: Էլ չենք ասում՝ ժամերով այդ հարցը քննարկելը:

Ինչ վերաբերում է ԱԺ–ում այդ հարցը նման բուռն քննարկման արժանացնելուն, ապա ավելի արդյունավետ և լավ կլիներ, որ երկրում կուտակված խնդիրները լուծելու ուղիները նման էնտուզիազմով քննարկվեր, որպեսզի հնարավոր լիներ մարդկանց մատից մի օր շուտ փուշ հանել: Ինչ վերաբերում է հասարակության կողմից «Ելք» դաշինքին որպես ընդդիմություն չընկալելուն և չընդունելուն, ապա դա նույնպես նորմալ է, բայց հասկանալի չէ, թե ինչու են այդ ամենից վատ զգում «Ելք»–ականները, քանի որ ինչպես ժողովուրդն է ասում՝ ձայն բազմաց, ձայն Աստծո:

Մնում է հասկանալ, թե ինչու են շատերը Եվրոպան ընկալում որպես միասեռականների և աղանդավորների օրրանի, քանի որ եվրոպաներում նույնպես վաղուց հասկացել են, որ հայտնվել են իրենց կողմից լարած դեմոկրատական թակարդում, իսկ այն կեղծ թեզերը, որոնցով երբևէ սնում էին աղքատ պետություններին, այլևս դարձել են ծիծաղելի:

Հիմա հարց. արժե՞ արդյոք այսօր ժամանակ վատնել ԵԱՏՄ–ից դուրս գալու կամ Եվրամիությանն անդամակցելու հարցը քննարկելու վրա, երբ դեռևս չկա այն կարևոր հարցի պատասխանը, թե նրանցից որն ինչքանով է պետք մեր երկրի ու պետության զարգացման և կայացման համար:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում