Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
Economy

Սպառողների միության նախագահ. «Պետությունը պետք է զսպի գնաճը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետությունում թանկացումներ են արձանագրվել: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2017 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0,2% գնաճ: 2017 թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0,4% գնաճ:

Ծխախոտի թանկացման մասին խոսելիս զայրույթը չի թաքցնում «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Նա «Չիբուխ» տեսակի ծխախոտ է օգտագործում, որի գինը նույնպես բարձրացել է:

«Այդ ծխախոտն արդեն երկու անգամ թանկացել է: Դա այն ծխախոտն է, որն ամենացածր եկամուտ ունեցող մարդիկ են ծխում»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց նա:

Թանկացած ապրանքների շարքում գյուղմթերքն առաջին տեղում է: ԱՎԾ–ի հրապարակած թվերով՝ մսամթերքի ապրանքախմբում 2017 թ. սեպտեմբերին 2016 թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6,6%, իսկ 2017 թ. օգոստոսի համեմատ 0,3% գնաճ: Բանջարեղենի շուկայում սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 5,7% գնաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ապրանքախմբում գնաճը կազմել է 7,9%–ը:

Ապառողների շահերի պաշտպանի խոսքով՝ պետությունը պետք է զսպի գնաճը:

«Մեր երկրում գյուղմթերքը կարող է լինել շատ էժան, հետո վաճառվել շատ թանկ, բայց չգիտենք՝ որն է այն իրատեսական գինը, որով պետք է վաճառվի: Նախ, պետք է գնաճը վերահսկվի: Պետությունը պետք է հաստատի սահմանային գներ, դա նաև մեր օրենսդրությամբ է արձանագրված: Պետությունը պետք է գին սահմանի, որից բարձր տվյալ ապրանքը ոչ ոք չի կարող վաճառել»,– նկատեց Պողոսյանը:

Մսամթերքի ապրանքախմբում 2017 թ. սեպտեմբերին 2016 թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6,6%, իսկ 2017 թ. օգոստոսի համեմատ 0,3% գնաճ: Սպառողների միության նախագահի խոսքով՝ մսի թանկացման վրա մի քանի գործոն է ազդել՝ անասունների գլխաքանակի պակասումը, անասնակերի թանկացումը:

«Վաճառողներն ավելի շատ եկամուտ են ստանում, քան գյուղացին, ով ամբողջ տարին չարչարվում է: Գյուղացին իր կատարած ծախսերի 1/3–ն անգամ չի կարողանում հանել: Պետությունն այսօր չի օգնում գյուղացուն իրացման հարցում: Մթերում չկա»,– մատնանշեց նա:

ԱՎԾ–ի ներկայացմամբ՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017 թ. սեպտեմբերին 2016 թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 7,9%, իսկ 2017 թ. օգոստոսի համեմատ՝ 1,8% գնաճ, ինչը պայմանավորված կարագի 4,2% գնաճով: Օգոստոս–սեպտեմբեր ամիսներին մեր երկրում 1 կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գինը կազմել է 3842 դրամ, մինչդեռ 2016 թվականի նույն ժամանակահատվածում այն եղել է 2779 դրամ:

Սրանք միակ ապրանքները չեն, որ վերջին մեկ ամսում գնային աննախադեպ թռիչք են ունեցել: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում սեպտեմբեր ամսին 0,7% գնաճ է գրանցվել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում