Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Գյումրիին համաչափ զարգացում է պետք՝ մեկ փողոցով մարդկանց չես գրավի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը տարեսկզբին Շիրակի մարզ կատարած այցելությունից հետո հայտարարել էր, որ ներկայացված 8 բիզնես ծրագրերից 7–ն ընդունվել է: Կառավարության ներկայացուցիչները մինչ օրս կարևորում են Գյումրին որպես զբոսաշրջության կենտրոն զարգացնելու ուղղությունը: «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ուղղությամբ ևս քայլեր էին ձեռնարկվում:

– Պարոն Թումասյան, վարչապետի այցից հետո բավականին ժամանակ է անցել: Բիզնես ծրագրերի իրագործման շունչը զգո՞ւմ եք: Հասարակական հատվածի հետ այս ընթացքում քննարկումներ եղե՞լ են:

– Վարչապետը հայտարարեց, որ տարբեր մարդիկ պետք է գան Գյումրի՝ մասնավորապես «Կումայրի» արգելոցի զարգացմանն ուղղված նպատակով: Գլոբալ առումով որևէ բիզնես ծրագրի ծանոթ չեմ՝ կա Գյումրին որպես տուրիստական քաղաք դարձնելու տեսլականը:

Պետությունը, եթե շատ էլ ցանկանա, չի կարող այնպիսի բիզնես ծրագիր ստեղծել, որի միջոցով կապահովի ամբողջ քաղաքի ճյուղային զարգացումը:

Կումայրին այսպես թե այնպես կար, իրենք չէ, որ կառուցում են:

Իրականում իրենք մի քանի խնդիր պետք է լուծեն՝ առաջինն աղքատության կրճատումն է: Քանի դեռ աշխատատեղերի միջոցով աղքատությունը չի կրճատվել, մարդիկ սոցիալական խնդիրների առաջ են կանգնելու: Շուտով ձմեռ է, մարդիկ վառելիք չունեն, իսկ տնակները գազաֆիկացված չեն: Միայն նպաստի հույսով ապրող ընտանիքները ոչ միայն սովի, այլև ցրտահարության կմատնվեն:

Վառելիքի և սննդամթերքի խնդիրները հրատապ պետք է լուծվեն: Արհեստական շնչառության պես մի բան է պետք, որ մարդիկ ի վիճակի լինեն իրենց միջոցով քաղաքը վերականգնել:

Մի քանի մեծահարուստ ընտանիք արտագաղթող ընտանիքներից երեք–չորս բնակարան է գնել: Գիտեմ նաև, որ երկու փոքրիկ հյուրատներ են կառուցվում: Բայց սա բիզնես ծրագիր չէ: 60–70 հազար գործազուրկ ունեցող քաղաքին 10 աշխատատեղ ունենալն էլի բան է: Բայց արտագաղթն ու աղքատությունն ավելի արագ տեմպերի են հասնում, քան իրենց պատկերացումներն են:

Իսկ հասարակական սեկտորի հետ քննարկում չի եղել՝ հասարակության և ժողովրդի հետ երկխոսություն չկա: Երբ մարդիկ ճակատագրի, կյանքի ու երեխաների առողջության խնդրի առաջ են կանգնած, չի կարելի ամեն ինչ շոուի վերածել: Տխուր միջոցառումներ, համերգներ կանեն, իսկ լքված և դատարկ դահլիճներում շոուն ճիշտ չէ: Հիմա այդ վիճակն է:

– Իսկ Գյումրին զբոսաշրջության կենտրոն դարձնելու ուղղությամբ նկատելի ծրագրեր կա՞ն:

– Զբոսաշրջություն ասելով հասկանում ենք Սփյուռքի մեր հայրենակիցների այցը՝ այն էլ միայն ամռան ամիսներին: Բացի այդ, մի քանի ժամով են գալիս: Ի տարբերություն նախորդ տարիների, տուրիստական գործակալություններն այցերի ժամերը շատացրել են, բայց մարդիկ գալիս են ու արագ հեռանում:

Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են արագ հեռանում, երբ Շիրակի մարզը շատ պատմաճարտարապետական կառույցներ ունի: Ուղղակի գրավիչ չենք դարձնում: Իշխանության ներկայացուցիչներին պատկանող բիզնեսները, սրճարանները և խանութները Երևանում են, և իրենք շահագրգռված են, որ զբոսաշրջիկը Երևանի իրենց կառույցներում գումար ծախսի:

Այս համատեքստում ծիծաղելի է, որ հույսը դրել են միայն տուրիզմի զարգացման վրա:

Ինչ վերաբերում է նկատելի ծրագրերին, ապա այս տարի մեկ փողոց սալիկապատվեց ու նորոգվեց: Իհարկե, լավ է: Լավ է նաև հյուրատների հիմնումը: Բայց միայն այդքանով խնդիրները չեն լուծվի: Սա զարգացման փոքր նշույլ է, բայց քաղաքը ահավոր ծանր վիճակում է:

Պարզապես քաղաքի համաչափ զարգացման ծրագրեր պետք է մշակել: Իրենք ուզում են մեկ փողոցով գրավել մարդկանց: Դա չմտածված ծրագիր է, որը կխանգարի քաղաքի համաչափ զարգացմանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում