Իրանի բանակը ներկայացրել է իր առաջին ճշգրիտ լազերային ռումբը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը երեքշաբթի օրը ներկայացրել է իր առաջին ճշգրիտ լազերային ռումբը, հայտնում է Mehr-ը։
Իրանի բանակի նոր ձեռքբերումը ներկայացվել է երկրի արևմուտքում ցամաքային զորքերի կողմից կազմակերպված զորավարժությունների ժամանակ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Այս զորավարժությունների ընթացքում ցամաքային ուժերն առաջին անգամ ցուցադրեցին լազերային ռումբի համակարգ, որն ունակ է ապահովել ճշգրիտ թիրախավորում և բարձր կործանարար ուժ:
Ցամաքային զորքերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հրամանատարի խոսքով՝ նոր ռումբը կարող է օգտագործվել ցանկացած եղանակային ու աշխարհագրական պայմաններում։