Ռուսական բիզնեսին հրահանգել են նախագծեր չանել Հայաստանում

Ռուսաստանի իշխանություններն արգելել են իրենց բոլոր բիզնեսներին լուրջ ծրագրեր անել Հայաստանի հետ։ Եվ առաջին հերթին այդ հրահանգը վերաբերում է այն բիզնեսմեններին, որոնք ՀՀ գործող իշխանությունների ուղիղ հենարանն են։
Մամուլն արդեն գրել է, որ փակել են ոսկու վերարտահանումը, որն արվում էր իշխանական օլիգարխ և ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Օգտագործելով ՀՀ իշխանությունների հետ նրա կապը՝ Ռուսաստանից ԱՄԷ ոսկի էին արտահանում, իսկ այժմ Սուքիասյանը մնացել է կոտրած տաշտակի առջև։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, հրահանգն ուղիղ Պուտինից է, որը խիստ խոսակցություն է ունեցել վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, հրահանգել անձամբ հետևել, որ նոր նախագծեր չարվեն, հին նախագծերի վերաբերյալ էլ առաջիկայում են որոշում կայացնելու։ Ընդ որում, Պուտինը կոշտ պատժամիջոցներով է սպառնացել։
Դրանով է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում Խաչատուր Սուքիասյանը բավական մեղմել է իր դիրքորոշումները ռուսների, ռուսական քաղաքականության վերաբերյալ։ Նույնիսկ հարցազրույց էր տվել, փորձում էր կուտ տալ ռուսներին, շարունակել համատեղ բիզնեսը, որովհետև լուրջ վնասներ են կրում։
Արևիկ Օհանյան