Վահե Հակոբյանի առանձնատներն ու ավտոմեքենաները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հուլիսին առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակված Վահե Հակոբյանը վերջերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հակոբյանի սեփականությունն են համարվում երկուական առանձնատունն ու ավտոմեքենաները՝ «MITSUBISHI PAJERO 3.0» և «CHEVROLET BLAZER S–10» մակնիշների:
Նորանշանակ աշխատակազմի ղեկավարի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 68 միլիոն դրամ, 9 հազար ամերիկյան դոլար ու 18 հազար եվրո: Հատկանշական է, որ նա եկամուտներ չի ունեցել:
Նշենք, որ Հակոբյանը մինչ այս պաշտոնում նշանակվելը զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, այսպես ասած՝ մի աստիճան ցածր է եղել: Իսկ մինչ պաշտոնի բարձրացումը իր անմիջական ղեկավարն էր Նելսոն Զուլոյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում