Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
uncategorized

Որոշ մարզերում նվազել են բնակարանների գները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2017թ. օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 16 հազար 718 գործարք: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարկված 2017 թ. սոցիալտնտեսական վիճակը բնութագրող հրապարակումից:

Այսպես, ըստ ուսումնասիրության՝ այս տարվա օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներ ավելի շատ տեղի են ունեցել մայրաքաղաքում՝ կազմելով ամբողջի 32,4%–ը: Այս առումով երկրորդ ու երրորդ հորիզոնականներն էլ զբաղեցրել են Կոտայքի և Արարատի մարզերը՝ համապատասխանաբար 13,9 և 8,8%: Միաժամանակ ամենից քիչ նմանատիպ գործարք է կնքվել Վայոց ձորի մարզում՝ ընդամենը 3,2%:

Ըստ իրականացված գործարքների տեսակների՝ օգոստոսին կատարվել են առաջնային գրանցում, օտարում, վարձակալություն, գրավադրում, ժառանգության ձևակերպում ու այլ պետական գրանցումներ: Սրանցից ամենից շատ գրանցվել են օտարումը՝ 29%, և այլ պետական գրանցումները՝ 28,2%: Ամենից քիչ են իրականացվել վարձակալական հիմունքներով գործարքները՝ 5,9%:

Նշենք, որ օգոստոսին բազմաբնակարան շենքերի բնակարանների գները Երևանի որոշ վարչական շրջաններում նվազել են նախորդ ամսվա համեմատությամբ: Այսպես, Քանաքեռ–Զեյթուն, Նոր Նորք, Ավան ու Էրեբունի վարչական շրջաններում գտնվող մեկ քառակուսի մետր մակերեսի հաշվարկով բնակարանների միջին շուկայական գները նվազել են միջինում 1000–2 հազար դրամի սահմաններում: Թանկացում, որպես այդպիսին, նկատվել է միայն Դավթաշենում, այն էլ՝ ընդամենը 1000 դրամի տարբերությամբ: Սա Երևանի մասով:

Չնչին, բայց ամեն դեպքում բազմաբնակարան շենքերի բնակարանների գնի իջեցում է դիտվել նաև մի քանի մարզերում, որոնց մեջ առանձնանում է Լոռու մարզը: Այստեղ միանգամից չորս քաղաքներում դիտվել է 1 քառակուսի մետր մակերեսի արժեքի նվազում կրկին 1000–2000 դրամի սահմաններում: Լոռու մարզից հետո գալիս է Գեղարքունիքի մարզը, որտեղ արդեն 3 համայնքում է դիտվել գնի իջեցում:

Դիտելով Երևանի բնակելի տների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների՝ նկատում ենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրկին որոշակի գնային իջեցում կա: Ու այդ թիվը տարբեր վարչական շրջանների համար տատանվում է 200 դրամից մինչև 25 հազար դրամի սահմաններում:

Ըստ ուսումնասիրության՝ ամենից շատ նկատելի գնային իջեցում է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում: Եթե նախորդ տարվա օգոստոսին այդ թաղամասում գտնվող բնակելի տան 1 քառակուսի մետրն արժե էր 255 հազար դրամ, ապա արդեն այս տարի՝ 230 հազար դրամ:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում