Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
uncategorized

Թանգարանում պահվող իրերի ողջ ցանկը լրատվամիջոցին տրամադրելու պահանջն աբսուրդ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «ժանգոտ կողպեքին» արժանացրեց Հայաստանի պատմության պետական թանգարանին: Նման մրցանակի արժանանալու շարժառիթն այն էր, որ «Ասպարեզ» ակումբի ընկալմամբ, իբրև թանգարանի տնօրինությունը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջը և ակումբի հարցմանն ի պատասխան, հրաժարվել է Հայաստանի պատմության թանգարանում պահվող բոլոր նմուշների ցանկն ու տվյալ ժամանակահատվածի դրությամբ թանգարանային նմուշների գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրել:

Թանգարանի տնօրենը, հարցմանն ի պատասխան, պարզաբանում է ներկայացրել, որում մասնավորապես ասված է՝ «…Ելնելով թանգարանում գործող ներքին կանոնակարգից՝ հավելյալ ամբողջական տեղեկություն իրավասու չենք ներկայացնել: Ձեզ հետաքրքրող որևէ նմուշի մասին տեղեկույթ պատրաստ ենք տրամադրել՝ Ձեր դիմումի դեպքում, որտեղ նշված լինի նմուշի անվանումը և տեղեկույթ ստանալու նպատակը»:

ՅՈՒՆԵՍԿՕ–ին կից թանգարանների միջազգային ԻԿՈՄ–ի Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այս ամենին նշեց, որ այսօր աշխարհում գործող բոլոր թանգարանները շահագրգռված են, որ ֆոնդերում պահվող թանգարանային նմուշները թվայնացվեն և հրապարակվեն իրենց կայքերում: Եվ այն անձինք, ովքեր հետաքրքված են թանգարաններում պահվող նմուշներով, կարող են ցանկալի տեղեկությանը ծանոթանալ օն–լայն հարթակներից: Այսինքն, այսօր արդեն թանգարանները բացել են երբեմնի փակ սահմանները և իրենք են շահագրգռված հանրությանը ներկայացնել իրենց ֆոնդերը:

«Այսօր երևի չգտնեք որևէ թանգարան, որն իր կայքը չունենա և որտեղ հանրությանը հնարավորինս մատչելի տեղեկություն ներկայացված չլինի: Բացի այդ, թանգարանային նմուշներին ավելի մոտիկից ծանոթանալու կարգ կա: Եվ եթե որևէ մեկին, այդ թվում նաև լրագրողներին հետաքրքրում է ինչ–որ տեղեկություն, պետք է գնա թանգարան, դիմում գրի և թույլտվություն ստանա ֆոնդային այս կամ այն բազայից օգտվելու համար: Թանգարաններում կան քարտարաններ, կա մայր մատյան, կան բաժնի մատյաններ, որից մարդիկ կարող են անարգել օգտվել: Ներկայում նաև նույն այդ քարտարանների էլեկտրոնային տարբերակներն են մշակվում, որոնք նույնպես կամաց–կամաց տեղադրվում են կայքերում: Այսինքն, ում ինչ հետաքրքրում է, կարող է այդ բազաներից փնտրել և գտնել: Բայց եթե մի պահ ես ինձ դնեմ Պատմության թանգարանի տնօրենի տեղը և լրագրողն ինձ զանգահարի ու խնդրի թանգարանային առարկաների ցանկերն իրեն ներկայացնել, անկեղծ ասած ես չեմ հասկանա, թե լրագրողն ինձնից ինչ է ուզում: Ես նրան կառաջարկեմ, որ եթե լրագրողը ցանկություն ունի ծանոթանալ որևէ նմուշի հետ, խնդիր չկա: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե որևէ թանգարանային նյութ հետաքրքրում է որևէ մեկին, ապա գործող կարգի համաձայն, կարող է գնալ ցանկացած թանգարան, դիմում գրել և սպասարկվել: Եվ դա վերաբերում է բոլորին, անկախ մասնագիտությունից»,– ասաց Մ. Հարոյանը:

Խոսելով հարցի՝ ազգային անվտանգության տեսանկյունից դիտարկելու մասին, թանգարանագիտության փորձագետը նշեց, որ դա արդեն պետական խնդիր է և պետական մակարդակով է որոշում, թե տվյալ պահին որ նմուշների մասին կարելի է տեղեկություն տրամադրել, որի մասին՝ ոչ: Այսինքն, մասնագետի խոսքով, միայն թանգարանը չի որոշում, ինչպես շատ արխիվային փաստաթղթերի դեպքում է: Կա վաղեմության ժամկետ, որի լրանալուց հետո միայն որոշ տեղեկություններ կարող են հրապարակվել: Ինչ վերաբերում է մնացած ողջ տեղեկատվությանը, ապա այն բաց է և Մ. Հարոյանը զարմանում է և նշում, որ եթե այս մանրամասներին ծանոթ լինեին լրագրողները, ապա մամուլի ակումբ–թանգարան կոնֆլիկտն ընդհանրապես չէր ծագի:

«Ինձ թվում է, որ ժուռնալիստը չի հասկացել, թե ինչպես պետք է հարցը ձևակերպի: Դրանից էլ ծագել է խնդիրը: Ինչ վերաբերում է թանգարանին հարցում անելուն, այն պահանջով, որ թանգարանում պահվող ողջ իրերի ցանկը տրամադրվի լրատվամիջոցին, ապա դա աբսուրդ է, այն էլ այն դեպքում, երբ ներկայում ֆոնդերում պահվող բոլոր իրերը թվայնացվում և հրապարակվում են»,– ասաց Մ. Հարոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ թանգարաններում կան թանգարանային իրեր, որոնք իրենցից շատ մեծ արժեք են ներկայացնում: Այդպիսի իրերն արգելվում է երկրից դուրս հանել, բայց այդ իրերի մասին նույնպես լրագրողներն իրավունք ունեն տեղեկություն ստանալու:

«Որևէ լրագրողի ո՞վ է արգելել հրապարակել, թե, օրինակ, Պատմության թանգարանում ինչ գանձեր են պահվում: Մեկը գնացել և փորձել է հոդված գրել այդ մասին և իրեն արգելե՞լ են: Ինչ վերաբերում է թանգարանների մատյաններում զետեղված տեղեկությունը հրապարակելուն, ապա դա, նորից եմ կրկնում աբսուրդ է, քանի որ նման ծավալի ինֆորմացիա հրապարակել պարզապես հնարավոր չէ»,– ասաց Մ. Հարոյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում