ՏՄՊՊՀ–ն գործուղումների վրա ավելի քան 7 միլիոն դրամ կծախսի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում ներկայացրել է 2017 թ. փոփոխված գնումների պլանը:
Համակարգից տեղեկանում ենք, որ ՏՄՊՊՀ–ն ներքին գործուղումների համար այս տարի 2800000 ՀՀ դրամ կծախսի:
Իսկ արտաքին գործուղումների համար ՏՄՊՊՀ–ն նախատեսում է ծախսել 4317200 ՀՀ դրամ:
Ընդհանուր առմամբ՝ գործուղումների վրա հանձնաժողովը 7117200 ՀՀ դրամ կծախսի:
Նշենք, որ գնման շրջանակային համաձայնագրեր ընթացակարգով հանձնաժողովը այս տարվա համար նախատեսել է 4470165 ՀՀ դրամի պրեմիում տեսակի բենզին գնել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում