ՀՀ-ն չի ուզում և չի պատրաստվում լինել պատնեշ, մենք ուզում ենք լինել կապող օղակ մեր հարևան երկրների միջև. Միրզոյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ-ն չի էլ ուզում և չի էլ պատրաստվում, շահեկան էլ չէ լինել պատնեշ, մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ ունենալ մնացած բոլոր երկրների հետ։ Սա բխում է պետությունների կենսական շահերից։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև: Այս մասին այսօր ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու վերաբերյալ Ալիևի հայտարարությանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ։ Սա վերաբերում է և՛ աշխարհագրորեն մեզ մոտ երկրներին՝ բառացիորեն կամուրջ լինելով, և՛ հեռու երկրներին»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև. ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»: