Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBank AraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food InsecurityUcom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFP In 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible Banking Kindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in Armenia
Politics

Ադրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին

Ադրբեջանի նախագահն Ամանորից հետո կտրուկ կոշտացնում է իր հռետորաբանությունը, և բացեիբաց սպառնալիքներ տեղում, մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ձվածեղ պատրաստելով։ Իլհամ Ալիևը երեկ մի խումբ ԶԼՄ-ների է հավաքել, մի ամբողջ շարք նոր և անիրականանալի պահանջներ ներկայացրել, ընդհուպ սպառնացել ներխուժմամբ։ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի սպառազինումը կբերի միայն նոր լարվածության, նշել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը»՝ պնդելով՝ «Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը»։

«Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է, և ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի: Ես իմ խոսքն եմ ասում, և նրանք, ովքեր կանգնած են իրենց թիկունքում, գիտեն նաև, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա նաև այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Բռնապետի խոսքով՝ Հայաստանը փաստացի սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար, Ալիևն ընդգծել է, որ հայկական պետությունն ըստ էության ֆաշիստական է: Ըստ նրա՝ գրեթե 30 տարի Հայաստանը ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, երկիրը ձևավորել են իրենց նմանությամբ։ «Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Այլ ելք մենք չունենք», - հայտարարել է Ալիևը։

Չի շրջանցվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի: Ինչքան շուտ հասկանան սա՝ այնքան լավ։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։ Բաքուն կրկին պնդում է Երևանի նկատմամբ պահանջները՝ Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն, առանց դրանց իրագործման, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, անհնար է խաղաղության պայմանագիր ստորագրել։

Ալիևի այս հոխորտանքը հերթական վկայությունն է, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» ձախողվել է, իսկ «Խաղաղության խաչմերուկն» ընդամենը հայ հանրությանը շեղելու փուչիկ է։ Մինչ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի, Փաշինյանը տարբեր անհեթեթ տեսանյութերով շարունակում է «ֆռռացնել» ժողովրդին։ 

Լիլիթ Մակարյան