Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
Socity

«Ոչ մի SMS չեմ ստացել»․ ինչո՞ւ է ազատման դիմում գրել Կարեն Գիլոյանն և ուր է տեղափոխվում նա

ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ Կարեն Գիլոյանն ազատման դիմում է գրել։

«Գրել եմ դիմումս, այո»,- քիչ առաջ MediaHub-ի հետ զրույցում հաստատեց արդեն նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանը։

-Իսկ ինչո՞ւ ազատվեցիք, ո՞րն էր պատճառը։

-Որովհետև պիտի WADA-ում (Համաշխարհային հակադոպինգային ասոցացիա) լայն ներգրավվածություն ունենամ, բյուրոյի անդամ եմ լինելու, որի անդամ հետխորհրդային որևէ երկրից երբևէ չի եղել։ Անձամբ WADA-ի նախագահի կողմից առաջարկ ունեմ ներգրավվածություն ունենալ, և կարծում եմ՝ այդպես ավելի շատ օգուտ կտամ, լավ կլինի։ Ինքը, գիտեք, ինչքան ազդեցիկ կառույց է, կարող եմ ասել՝ Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո երկրորդ ամենաազդեցիկ կառույցն է։ Մինչև հունվարի 1-ը այդ տեղում եղել է Թուրքիայի սպորտի նախարարը, հիմա ես եմ արդեն, ընտրվել եմ հոկտեմբերին, հաստատվել եմ նոյեմբերին, հունվարի 1-ից անցել եմ պարտականություններիս կատարմանը։

-Մեզ էլ թվաց՝ Դուք էլ եք WhatsApp-ով SMS ստացել, դրա համար եք ազատման դիմում գրել։

-Չէ, չէ, ոչ մի SMS չեմ ստացել։ Փառք Աստծո, չորս տարի միայն լավ արդյունքներ են եղել, խնդիր չեմ ունեցել, ուղղակի սա շատ կարևոր կառույց է, ընդ որում՝ ես ընտրվել եմ եվրոպական երկրների կողմից, 42 երկրի ներկայացուցիչն եմ WADA-ում։

-Իսկ ի՞նչ է տալու դա Ձեզ, մեզ, երկրին ու սպորտին, որ Դուք թողնում եք այստեղ սպորտի գծով փոխնախարարի պոստն ու գնում այնտեղ։

-Շատ բան է տալու, այսօր հակադոպինգը, մաքուր սպորտը շատ է գնահատվում, ինչպես գիտեք՝ այսօր շատ են խստացրել ստուգումները, Հայաստանի հակադոպինգային գործակալությունն էլ, գիտեք, մենք ներսում որոշակի օրենքների փոփոխությունների գնացինք, որպեսզի համաշխարհային հակադոպինգային օրենքներին համապատասխանենք, հակառակ պարագայում, ուղղակի, WADA-ն փակում է երկիրը ու թույլ չի տալիս մասնակցություն։ Հիմա մենք հակադոպինգն ուժեղացրել ենք, պետք է ավելի առաջ գնանք, ու այս պահին արդեն տարածաշրջանում առաջատարի դիրք ենք գրավում։

-Սա Ձե՞ր ցանկությունն էր՝ գնալ այդ ճանապարհով, թե՞ նախարարի, կառավարության հետ համատեղ քննարկման արդյունքում է այս որոշումը կայացվել։

-Եթե շատ ազնիվ լինեմ, դա հենց WADA-ի նախագահ Վիտոլտ Բանկայի առաջարկն է եղել, ես երկու անգամ մասնակցել եմ համաժողովներին, այնտեղ տեսել են իմ աշխատանքը հակադոպինգի, մաքուր սպորտին կարևորություն տալու հարցում, և հենց ինքն է առաջարկել միանալ իրենց թիմին։

-Իսկ նախարարությունում ծանր չտարա՞ն Ձեր որոշումը։

-Դե, խոսեցի, պայմանավորվեցինք, որ ավելի օգտակար կարող եմ լինել այդտեղ, որովհետև, էլի եմ ասում, հետխորհրդային որևէ երկիր երբևէ ներկայացուցիչ չի եղել այդ տեղում։ 

-Ես պաշտոնյաներին գովել չեմ սիրում, բայց Դուք միշտ սպորտի հետ եք ասոցացվել, և երևի թե Դուք այս կառավարության այն եզակի պաշտոնյաներից էիք, որ Ձեր տեղում էիք՝ որպես մասնագետ, հետևաբար, հիմա ո՞վ է փոխարինելու Ձեզ, չէ՞ որ կարող է այս անգամ որևէ ոչ կոմպետենտ մեկին նշանակեն Ձեր տեղում։

-Շատ շնորհակալ եմ կարծիքի համար, և իսկապես՝ Դուք տեսել եք, որ ես լավ եմ աշխատել, 445 մեդալը ֆանտաստիկայի ժանրից էր, բայց մենք ունեցանք․․․

-Բայց դա Դուք չեք բերել, մեր մարզիկներն են բերել։

-Հա, բայց մեր ընդունած օրենքների շնորհիվ են բերել, չէ՞, մեր ցուցաբերած վերաբերմունքի շնորհիվ են բերել, մեր իրականացրած զանազան ծրագրերի շնորհիվ են բերել, շատ ուսումնամարզական հավաքներ, շատ մրցումներ, պարգևավճարներ, մեծ քանակությամբ գումար և այլն, և այլն․․․ Թե չէ՝ դրած էր, գնացին բերի՞ն մարզիկները։ Իհարկե, փառք ու պատիվ մարզիկներին և մարզիչներին, բայց կառավարության ծրագրերի շնորհիվ եղավ էդ ամեն ինչը։ Հիմա, չգիտեմ՝ իմ փոխարեն ով է լինելու, բայց ով էլ, որ լինի, կաշխատենք՝ ավելի սերտ, որևէ խնդիր չենք առաջացնի, ընդհակառակը՝ կօգնենք։ Ես էլի ներգրավվածություն ունենալու եմ զանազան մրցումներում, հատկապես այն մրցումներում, որոնց անցկացման իրավունքը բերելու մեջ մեծ լումա ունեմ։

-Իսկ որտե՞ղ է գտնվում WADA-ի գրասենյակը, և Հայաստանից տեղափոխվելո՞ւ եք, թե՞ այստեղից եք աշխատելու այդ ասոցացիայում։

-Գրասենյակը գտնվում է Լոզանում, բայց ես Հայաստանում եմ լինելու, այստեղ գրասենյակ է լինելու, ուղղակի հաճախակի գնալ-գալու եմ։

Վահե Մակարյան