Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFP In 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible Banking Kindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan
Politics

Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալի կենսագրությունը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Աննա Կարապետյանը։

Iravaban.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

Աննա Կարապետյանը ծնվել է 1994 թվականի հունվարի 12-ին Երևանում։

Աշխատանքային գործունեություն

  • 2024թ․ օգոստոսից եղել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ժողովրդավարական կառավարման բաժնի Արդարադատության ոլորտի համակարգող։
  • 2023-2024թթ․ եղել է ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի միջազգային-իրավական հարցերով փորձագետ։
  • 2022 – 2023թթ․ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ:
  • 2016-2022թթ․ եղել է ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ապա բաժնի պետ։

Կրթություն

  • 2014-2016թթ· սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ մագիստրատուրա։
  • 2010-2014թթ․ սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ բակալավր։

Մասնագիտական այլ գործունեություն

  • 2022 – 2023թթ․ Հայաստանի դիվանագիտական դպրոց, հրավիրյալ դասախոս
  • 2017 – 2022թթ․ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի դասախոս
  • 2024թ․ մայիս-օգոստոս ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA)՝ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանների ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի թեմայով դասընթացավար
  • 2024թ․ հունվար – փետրվար ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ Ոստիկանության բարեփոխումների ոլորտի փորձագետ
  • 2023թ․ նոյեմբեր -դեկտեմբեր ԵԱՀԿ (OSCE) իրավախորհրդատու՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների հարցերով, ներառյալ՝ Ոստիկանության 2024-2026թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակում
  • 2023թ. մայիս – դեկտեմբեր ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) փորձագետ/դասընթացավար ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմի վերապատրաստման ծրագրում
  • 2023թ․ մայիս – օգոստոս ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության միգրացիոն ոլորտի ռազմավարական բարեփոխումների հարցերով փորձագետ/իրավախորհրդատու
  • 2016-2024թթ. hանդիսացել է Եվրոպայի խորհրդի  մի շարք միջկառավարական հանձնաժողովներում ՀՀ կառավարության ներկայացուցիչ/անդամ, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի ղեկավար հանձնաժողովների անդամ։ Ներգրավված է եղել և համակարգել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները, ինչպես նաև ներգրավված է եղել ՀՀ կողմից մարդու իրավունքների ոլորտին առնչվող կոնվենցիոն պարտականնությունների իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության, ինչպես նաև  Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային զեկույցների մշակման ու միջազգային կոմիտեներում դրանց պաշտպանության պատվիրակություններում։ Աշխատանքային գործունեության շրջանակներում համակարգել է միջազգային զարգացման գործընկերների կողմից արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացները։

Մասնագիտական զարգացման ծրագրեր

  • 2019թ․ Լեյդենի համալսարանի և Տեղական կառավարման Հաագայի ակադեմիայի կողմից իրականացվող MATRA Rule of Law վերապատրաստման ծրագիր (ք․ Հաագա)
  • 2019թ․ ԵՄ ստանդարտների վերաբերյալ վերապատրաստողների վերապատրաստման դասընթաց
  • 2016թ. Դիվանագետների վերապատրաստման դասընթաց (ՀՀ դիվանագիտական դպրոց)

Պարգևատրվել է՝ Արդարադատության նախարարի և Մարդու իրավունքների պաշտպանի շնորհակալագրերով։

Այլ տեղեկություններ

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:

Ամուսնացած է: