Ինչ է սպասվում է գիշերային ժամերին մայրաքաղաքի ճանապարհներին
Այսօր Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ այս գիշեր հանրապետության տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ, մերկասառույց, մառախուղ: Past.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանում տրված է «թիվ 1» պատրաստություն, համապատասխան ծառայություններին հրահանգվել է պատրաստ լինել եղանակային փոփոխություններին և արագ արձագանքել դրանց: Այդուամենայնիվ, հորդորում ենք վարորդներին պատրաստ լինել ձմռան մատուցած «անակնկալներին», վարել զգույշ և ձմեռային անվադողերով: