G7-ը «լիովին կաջակցի» Սիրիայի կառավարությանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդները պատրաստ են աջակցել Սիրիայում «ներառական» կառավարության անցմանը. ասվում է G7-ի հայտարարության մեջ։
«Մենք պատրաստ ենք աջակցել անցումային գործընթացին, որը կհանգեցնի վստահելի ու ներառական կառավարման, ինչը երաշխավորում է օրենքի գերակայության հանդեպ հարգանքը, մարդու, ներառյալ՝ կանանց, իրավունքները, բոլոր սիրիացիների պաշտպանությունը», - ասվում է հայտարարության մեջ:
«Մեծ յոթնյակը կաշխատի և լիովին կաջակցի Սիրիայի ապագա կառավարությանը, որը կհամապատասխանի այդ չափանիշներին և այդ գործընթացի արդյունքներին», - նշված է հաղորդագրությունում։
Մեծ յոթնյակի առաջնորդները նաև կոչ են արել բոլոր կողմերին՝ «պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնությունը և հարգել նրա անկախությունն ու ինքնիշխանությունը»։
Հետևեք մեզ՝ այստեղ