Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ ՌԴ ՊՆ

Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, որոնցից սնուցվում են ռազմական արդյունաբերության ձեռնարկությունները, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և ՌԴ ԶՈւ հրետանային ստորաբաժանումների միջոցով խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտները»,- նշված է հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի զինանձնակազմին և զինտեխնիկային՝ 142 շրջաններում։