Ահաբեկիչները հայտարարել են, որ սկսել են շրջապատել Դամասկոսը. Սիրիայի ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունը
Թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան զինյալներին հրամայել է պատրաստվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը գրավելուն, հայտնում է France 24-ը։
«Դամասկոսը սպասում է ձեզ», - ասել է ալ-Շարաան՝ Telegram-ում գրոհայիններին ուղղված հաղորդագրության մեջ՝ օգտագործելով իր իսկական անունը՝ Աբու Մոհամմադ ալ-Գոլանի կեղծանվան փոխարեն:
Ըստ լրատվամիջոցների՝ ահաբեկիչները նաև ասել են, որ շաբաթ օրը մոտակա քաղաքները գրավելուց հետո սկսել են շրջապատել Դամասկոսը, սակայն Սիրիայի պաշտպանության նախարարությունը հերքել է, որ բանակը լքել է մայրաքաղաքի մոտ գտնվող դիրքերը։
Դաշինքի ահաբեկիչների հրամանատար Հասան Աբդել Ղանին, որը հարձակում է սկսել երկրի հյուսիս-արևմուտքում, ասել է, որ «մեր ուժերը սկսել են մայրաքաղաք Դամասկոսը շրջափակելու վերջին փուլը»:
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «լուրն այն մասին, որ Դամասկոսի բոլոր շրջաններում ներկա մեր զինված ուժերը հեռացել են, իրականությանը չեն համապատասխանում»: