Կառավարությունը շուրջ 25 միլիոնի պահեստամասեր ու անիվներ կգնի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարության աշխատակազմը 2017 թ. գնման շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգով նախատեսում է ավտոմեքենաների 160 անիվ գնել: Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգից, որտեղ կառավարության աշխատակազմը գնումների փոփոխված պլան է ներկայացրել: Ընդհանուր առմամբ անիվներ ձեռք բերելու վրա 4736000 ՀՀ դրամ կծախսվի:
Ի դեպ՝ դրանք տարբեր գների են:
Օրինակ՝ կան անիվներ, որոնց 12 հատի արժեքը միասին վերցրած կազմում է 661000 դրամ: Կան նաև այնպիսիք, որոնց 28 հատի արժեքն է 662 հազար դրամ:
Իսկ ավտոմեքենաների վերանորոգման վրա շուրջ 25 միլիոն կծախսվի:
Նույն պլանի համաձայն՝ ԳՀ (գնանշման հարցում) ընթացակարգով ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար կառավարության աշխատակազմը նախատեսում է 21450000 ՀՀ դրամ ծախսել: Իսկ ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) ընթացակարգով ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար 3240700 դրամ կծախսվի: Գնման ՇՀ ընթացակարգով կառավարության աշխատակազմը նախատեսում է նաև 20847600 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենաների պահեստամասեր գնել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում