«Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան»․ նոր մանրամասներ՝ 4-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում 4-ամյա աղջիկ մահացել:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Iravaban.net-ին հայտնեցին հետևյալը․
«Մեզ հասած տեղեկության համաձայն՝ առավոտյան երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնություն է կանչվել, որը 7 րոպեում հասել է։
Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան, և, ցավոք, «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի վիճակը արդեն ծայրահեղ ծանր է եղել, կյանքը փրկել չի հաջողվել»։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեում սպանության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել։
Հետևեք մեզ՝ այստեղ