Ո՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում
Մեգա աստղ բրիտանացի արտիստ Քրեյգ Դեյվիդը կներկայացնի իր հանրահայտ, ցնցող TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչև O2 Academy Brixton։ Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի "7 Days", "Fill Me In", "Walking Away" հիթերը՝ զուգակցված բացառիկ DJ ռեմիքսներով։
Երեկոն մեզ համար ավելի թեժ կդարձնեն ամենապահանջված արտիստներից DJ Smoke-ը, D' Litte-ը և LEAH-ը՝ խոստանալով հանդիսատեսին փոխանցել բարձր տրամադրություն և անսպառ էներգիա։ Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարվա սենսացիոն երեկոն։
Համերգը կազմակերպվում է «Հայա» փառատոնի կողմից, որի շրջանակում Երևանում արդեն ելույթ են ունեցել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը և Հաուսերը։ Համերգը իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։