Շահինյանի` թվով 5 անշարժ գույքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 23–րդ (Զվարթնոցի) բաժնի պետ Արման Շահինյանը հինգ անուն անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Այսպես, Շահինյանը հայտարարագրել է չորս բնակարան և մեկ հողամաս: Որպես անշարժ գույք է հայտարարագրել «MAZDA 6 2.0» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 9 միլիոն դրամ և 5 հազար ամերիկյան դոլար, իսկ հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ունեցել է 1 միլիոն 558 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Նշենք, որ մինչ ՊԵԿ վարչության Զվարթնոցի բաժնի պետ նշանակվելը, Շահինյանը զբաղեցրել է նույն վարչության Գորիսի բաժնի պետի պաշտոնը: ժամանակին աշխատել է նաև ԴԱՀԿ ծառայությունում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում