Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
Politics

«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն իրավիճակում, որում այսօր աշխարհն ու մեր տարածաշրջանն են գտնվում, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն առնվազն տարակուսանք է առաջացնում: Նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանը:
 
«Վարվող քաղաքականությունը համահունչ չէ արտաքին մարտահրավերներին, եթե այդ համահունչ լինելը հասկանում ենք պետական, ազգային շահերի առաջմղման համատեքստում: Փոփոխվող աշխարհում իշխանությունները սեփական օրակարգն են փորձում առաջ տանել, փորձում են առաջ տանել օրակարգ, որն իրենց թելադրված է դրսից: Իրենք պարապ, անգործ նստած չեն: Ըստ էության, արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է, եթե չասենք՝ անհնար, գտնել Հայաստանի ազգային և պետական շահը: Մոտակա ամիսները՝ մինչև հունվարի վերջ, այն է՝ Թրամփի պաշտոնավարման մեկնարկ, բավականին լուրջ փոփոխություններ կարող են բերել ամբողջ աշխարհում: Արդեն դրա մեջ ենք գտնվում: Պատահական չէ, որ զարգացումները, որոնք տեսնում ենք ՈւկրաինաՌուսաստան ճակատում, հենց հիմա են տեղի ունենում:
 
Դրանք չեն եղել երկու ամիս առաջ և չեն լինելու երկու ամիս հետո, ինչը պատահական չէ: Սա, այսպես կոչված, «աշխարհաքաղաքական պատուհանն» է, որը բացվել է, հնարավորություն է ստեղծվել տարբեր երկրների համար իրենց օրակարգերն առաջ մղելու, կարող ենք ասել, որ որոշակիորեն անգամ Միացյալ Նահանգների համար: Բայդենի վարչակազմն այս օրերին վարում է քաղաքականություն, որի նախադեպը դժվար է հիշել այլ շրջաններում: Այսինքն՝ գնացող իշխանությունը չի կայացնում որոշումներ, որոնք կենսական, գլոբալ կարևորություն ունեն, դա դադարի շրջան էր դիտվում: Ընտրված իշխանությունը, գալով պաշտոնին, անցնում էր դրանց իրականացմանը: Հիմա բոլորովին այլ վիճակի հետ գործ ունենք: Բայդենը կայացնում է որոշումներ, որոնց հետևանքները հաղթահարելը բարդ է լինելու Թրամփի իշխանության համար, եթե նրանք էլ մտադիր չեն նույն ուղղությամբ գնալ: Հետևաբար, սա մի շրջան է, երբ բոլորը փորձում են իրենց օրակարգն ու առաջնահերթություններն առաջ տանել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:
 
Ի՞նչ է կատարվում մեր տարածաշրջանում: «Մեր տարածաշրջանը 2022 թ.-ից հետո, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ, դարձել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմերից մեկը: Հետևաբար՝ այստեղ չենք կարող չունենալ այդ նույն միտումների հստակ պրոյեկցիան: Հայաստանի պարագայում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրներն են, որոնք բավականին ակտուալ են: Վերջին շրջանում այս համատեքստում բավականին ուշագրավ հայտարարություններ ունեցանք այս «պատուհան» կոչվածի մեջ: Ադրբեջանի կողմից բարձր մակարդակով հնչեց հայտարարություն, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին հնարավոր է ավարտել «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը: Սա իր տեսակով աննախադեպ հայտարարություն է, որովհետև Ադրբեջանը միշտ փորձել է, նախապայմաններ առաջ քաշելով, ստեղծել իրավիճակ, ուղիղ տեքստով ասել, որ կողմերը հեռու են պայմանագիր ստորագրելուց: Հիմա հստակ ժամկետներ են նշում:
 
Հայաստանն իր կողմից ասում է, որ պատրաստ է ամեն կերպ սատարել արագացման գործընթացին, ավելին՝ միջանցքի հետ կապված առանձին փաստաթուղթ են ներկայացրել Ադրբեջանին, ինչպես հայտնի դարձավ վարչապետի ելույթից: Այստեղ շատ հստակ ինչ-որ գործընթաց ու պրոցես կա: Սա Արևմուտքի ճնշման արդյունքն է: Կրկին վերադառնանք ԱՄՆ ընտրություններ: Բայդենի համար շատ կարևոր է ցույց տալ արդյունք, և այդ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը դեմոկրատների համար կլինի այն արդյունքը, որին իրենց պաշտոնավարման ընթացքում հասել են: Սա Արևմուտքի հստակ քաղաքականությունն է: Ադրբեջանի պարագայում հայտարարվածն ու իրականությունը մի փոքր տարբեր են: Հայտարարում են, որ հնարավոր է դեկտեմբեր-հունվար ամիսներին հասնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, բայց մյուս կողմից՝ իրենց քաղաքականությունը, մոտեցումները չեն փոխվել պայմանագրի հետ կապված, եթե այս ամենին գումարում ենք ռուսական գործոնը: Շատ հստակ հասկանում են, որ Թրամփի գալով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի, Միացյալ Արևմուտքի ազդեցությունը էապես նվազելու է, և դրա տեղը վերադառնալու է Ռուսաստանի Դաշնությունը, այսօր արդեն տեսնում ենք դրա միտումները նույն Վրաստանի և այլ օրինակներով:
 
Հետևաբար, Բաքուն որևէ կերպ հակված չէ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելուն, չնայած Արևմուտքի ճնշման ներքո ժամկետներ է նշում»,ընդգծում է մեր զրուցակիցը: Ասում է՝ այնքան փոփոխվող են աշխարհում զարգացումները, որ չենք կարող կանխատեսել՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին կհաջողվի՞ Արևմուտքին՝ ճնշման ներքո անգամ ոչ «Խաղաղության պայմանագիրը», այլ, օրինակ՝ սկզբունքների մասին թուղթ ստորագրել տալը: «Բայց մի բան հստակ է, որ այսօրվա քաղաքականության արդյունքում Ադրբեջանն այդ նշաձող կոչվածն այն աստիճանի է մեզ համար իջեցնելու, որ անգամ Հայաստանի վաղվա իշխանությունները, անգամ աշխարհաքաղաքական ճնշման վերացումը չի տալու նոմինալ վիճակ նոր բանակցությունները սկսել այնպիսի կետից, որ նվազագույն բալանս ապահովվի: Պահանջները, որոնք Ադրբեջանն այսօր առաջ է քաշում, վերջնականապես Հայաստանի սուբյեկտայնությունը վերացնելուն, Հայաստանին որպես գործոն վերացնելուն ուղղված քայլեր են»:
 
Ինչպե՞ս է ստացվում, որ կողմերը մոտ են պայմանագիրը ստորագրելուն: «Այստեղ էլ շատ հարցեր են առաջանալու՝ կապված «չհամաձայնեցված կետեր» կոչվածի հետ: Ամիսներ առաջ ասում էին, որ 17-ից 3-3,5 կետ դեռ համաձայնեցված չէ: Հիմա ստացվում է վիճակ, որ դրանց մի մասն էլ համաձայնեցրել են, և փաստացի 1-2 կետ է մնում, որ մոտակա ամսվա ընթացքում պետք է փորձեն համաձայնեցնել: Այստեղ պետք է հիշենք բոլոր այն նախապայմաններն ու պահանջները, որ Բաքուն ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում է՝ հասկանալու համար այն հարցերի շրջանակը, որ կարող են այդ կետերը ներառել: Պահանջներից են Սահմանադրության փոփոխության հարցը, ընդ որում՝ կարծում եմ, որ Սահմանադրության հարցը որպես նախապայման է ներկայացվում, այլ ոչ որպես այդ փաստաթղթի կետ, «Արևմտյան Ադրբեջան» կոչվածի ու փախստականների խնդիրը, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը բավականին հետևողական կերպով թե՛ Անկարայից, թե՛ Բաքվից մշտապես հիշեցվում է, հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի բացառման խնդիրը, միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարության հարցը, անգամ Արցախյան պատերազմի մասնակիցների նկատմամբ Հայաստանի կողմից քրեական հետապնդումներ սկսելու հարցն է բարձրացնում Ադրբեջանը:
 
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ պայքարում են Հայաստանից առավելագույնը ստանալու ուղղությամբ, 2018 թ.-ից պարբերաբար այս մասին էինք խոսում, որ բանակցային գործընթացը Հայաստանից առավելագույնը ստանալու մասին էր: Այսօր այս օրակարգն էլ է փոխվել, բանակցային գործընթացը ոչ միայն Հայաստանից առավելագույնը ստանալու, այլև այնպիսի իրավիճակ ստեղծելու մասին է, որ վաղն էլ հնարավոր չլինի հավասարը հավասարի հետ բանակցություններ իրականացնել: Ավելին՝ վաղն էլ հնարավոր լինի նույն ճնշումները կյանքի կոչել և գործի դնել: «Խաղաղության պայմանագրի» հանրայնացված կետերից մեկը հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովներին է վերաբերում: Դրա մասին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետի աթոռը զբաղեցնողն է բարձրաձայնել: Ի՞նչ է այդ համատեղ հանձնաժողով կոչվածը, եթե ոչ այն իրավական հարթակն ու հիմքը, որով վաղը Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշելու ու նոր հարցեր դնելու Հայաստան պետության առաջ: Աշխատում են հայկական կողմի՝ ապագայի հնարավորությունները չեզոքացնելու ուղղությամբ»,-շեշտում է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը:
 
Զրույցի ընթացքում փորձում ենք տեղի ունեցողի և Հայաստանի ներքաղաքական զարգացումների հնարավոր կապը գտնել: «Վստահաբար ասել չենք կարող, բայց բացառել նույնպես, որ պաշտոնանկությունների շքերթը, ներիշխանական ճամբարում զարգացումներն ևս կարող են ունենալ իրենց ազդեցությունը գլոբալ զարգացումներից: Այս մոտեցումը, եթե 100 տոկոսով ապացուցված չէ, բայց առնվազն տրամաբանական է: Մի կողմից՝ սա կարող է իշխանությունների սիրած քաղաքականության ու ձեռագրի մի մասը լինել՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև մանևրելու, պաշտոններին նշանակելու արտաքին որևէ բևեռին նախընտրելի անձանց, գուցե նշանակումներն ապագայում ցույց տան, որ այս գործոնն էլ կար, մյուս կողմից՝ սրանով կարող են տեսականորեն կարևոր խնդիր լուծել, եթե դիտարկենք ընտրական գործընթացները: Խոսքը կարող է վերաբերել թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրությունների օրակարգին: 2021 թ.-ին այդ մանդատը, մուրճը նա ժողովրդից ուզեց՝ լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք առավելագույնն էին հանրությանը հուզում՝ իրենց բառակազմով «նախկինների, թալանի» և այլ հարցերի հետ կապված: Այսքան տարի անց փորձը ցույց է տալիս, որ չեն կարողացել այնպիսի պատկեր ունենալ, որը կարելի է ներկայացնել որպես հաջողված վիճակ:
 
Հետևաբար, դրա հետ կապված անհրաժեշտ է պատասխանատվությունն ուղղորդել այլոց վրա: Վաղը ժողովրդից մանդատ ուզելու համար այսօրվա սխալների հստակ հասցեատերեր են պետք: Բանաձևը կարող է լինել այն, որ չի սխալվել Նիկոլ Փաշինյանը, սխալվել են մարդիկ, որոնք այդ պաշտոններին են եղել: Սա ևս կարող է տեսականորեն իր դերն ունենալ: Կա ևս մեկ կարևոր՝ հանրության ուշադրությունը շեղելու գործոնը: Հայ-ադրբեջանական համատեքստում տեղի ունեցող իրադարձությունների մի մասին անդրադարձանք, հայ-թուրքականի ներքո տեղի ունեցողն ավելի փակ է, շատ հարցականներ կան, բայց փաստ է, որ պրոցեսն ակտիվ կերպով առաջ է ընթանում: Թե մոտ օրերին, ամիսներին ինչ իրավիճակ կարող ենք ունենալ, լուրջ հարցական է: Իսկ հանրության ուշադրությունը շեղելը, այլ օրակարգեր ձևավորելը, ինչը կստիպի ուշադրություն չդարձնել գետնի վրա ընթացող պրոցեսներին, խնդիր է իշխանությունների համար, որի լուծման ճանապարհ կարող են լինել նաև փոխակերպումները՝ անձին մի պաշտոնից ազատելը և մյուս պաշտոնին նշանակելը»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում