Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am
Factor.am-ը գրել է.
«Ադրբեջանի իշխանությունները Բաքվում անցկացվող COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը մտադիր են օգտագործել որպես հակահայկական քարոզչության հարթակ։
Մասնավորապես, ադրբեջանական աղբյուրները գրում են, որ այսօր համաժողովի շրջանակներում Բաքուն Կանաչ գոտում անցկացնելու է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։
Այն կազմակերպվել է «Հեյդար Ալիևի» հիմնադրամի կողմից, որի նախագահն է Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, փոխնախագահը՝ նրա դուստրը՝ Լեյլա Ալիևան։
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է զբաղվել պատմության կեղծարարությամբ ու Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելով»։