Ո՞րն է ամուսնական զույգերի տարիքային իդեալական տարբերությունը
Որն է ամուսինների տարիքային իդեալական տարբերությունը, ինչը թույլ է տալիս պահպանել ամուր հարաբերություններ, ընտանիք և ունենալ առողջ երեխաներ։ Այս խնդիրը տարբեր տեսանկյուններ ունի։
Մշտապես գերիշխել է այն տեսակետը, որ ամուսինը պետք է ավելի մեծ լինի։ Բայց այսօր կան դեպքեր, որ կանայք ամուսնանում են ավելի երիտասարդ տղաների հետ։ Իսկ ամուսնություններից ո՞րն է ավելի ամուր, երջանիկ, և կա՞ արդյոք տարիքային իդեալական տարբերություն։