Վիրավոր զինծառայող չկա․ ինչ են հայտնում ՊՆ-ից
Կոտայքի մարզի Եղվարդի վարչական տարածքում բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված ՊՆ համարանիշներով «Վիլիսն» ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ վթարի հետևանքով «Վիլիսը» կողաշրջվել է, 2 տուժած տեղափոխել է հիվանդանոց։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով վիրավոր և հոսպիտալացված զինծառայող չկա։
Ներկայում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։