ՊԵԿ ՀՎ վարչության պետը մոտ 80 հազար դոլար դրամական միջոցներ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 17–րդ (Կոտայքի) բաժնի պետ Պետրոս Մեղրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մեղրյանին է պատկանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը, իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 28 միլիոն դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներ նա նույնպես ունեցել է՝ հունվարի 1–ից մինչև հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում աշխատել է 2 միլիոն 33 հազար դրամ գումար:
Մեղրյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել նախորդ տարի, իսկ մինչ այդ էլ երկար տարիներ՝ 2002–2016 թթ., ՀՊԾ ՕՀՎ–ում զբաղեցրել է օպերլիազորից մինչև բաժնի պետի պաշտոններ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում