ՊԵԿ պաշտոնյայի 6 անուն անշարժ գույքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի տեղակալ Աշոտ Դալլաքյանը թվով վեց անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Դալլաքյանը հայտարարագրել է երկու բնակարան և մեկական ավտոտնակ, այգետնակ, հողամաս ու հասարակական նշանակության շինություն:
Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ պաշտոնյան վարում է «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 3 հազար ԱՄՆ դոլար:
Դրամական միջոցներն էլ ունեցել են հետևյալ պատկերը՝ 14 միլիոն 800 հազար դրամ և 4 հազար 500 ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ կազմել են 5 միլիոն 914 հազար դրամ և ստացվել 2 միլիոն 214 հազար դրամ աշխատավարձից, 1 միլիոն դրամ ստացված փոխառություններից(վարկերից) ու 2 միլիոն 700 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում