Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը դեռ հոգեբուժարանում է
Armtimes.com-ը գրում է.
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, դեռեւս գտնվում է «Նուբարաշեն» հոգեբուժարանում։
Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Ռուզաննա Մկրտչյանին տեղափոխել էին հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով: Մեկ ամիս անց, սակայն փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ, պաշտպանական կողմը դեռ սպասում է: Մեր հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում Մկրտչյանը՝ հոգեբուժարանում, Նաիրա Պետրոսյանն ասաց, որ առանց իր պաշտպանյալի համաձայնության չի կարող պատասխանել հարցերին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում