Բիշքեկում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության հեռանկարները
2024թ․ հոկտեմբերի 29-ին Բիշքեկում կայացել է Ղրղզստանում համատեղության կարգով (նստավայրը՝ Աստանա) Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղրղզստանի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար Աբսատտար Սիրգաբաևի հետ։
ՀՀ ու ՂրՀ միջև տրանսպորտի ոլորտում փոխգործակցության զարգացման՝ երկու երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալի աճի և տարանցիկ ներուժի ավելացման շեշտադրմամբ, դիտարկվել է նոր փոխշահավետ, այդ թվում՝ մուլտիմոդալ տրանսպորտային կապուղիների վերհանմանը միտված քայլերի և գործողությունների հերթականությունը։