Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators Ucom Successfully Concludes uGeneration Summer Internship Program Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of schedule EIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" Program Unibank placed bonds ahead of schedule Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built?
Politics

«Տնտեսության իրական հատվածը պերմանենտ խորացող խնդիրների առաջ է կանգնած». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի պետական պարտքը հաջորդ տարի կաճի մինչև ՀՆԱ-ի 53,5 տոկոսը։ Այս մասին հայտարարեց ֆինանսների նախարարն Ազգային ժողովում 2025 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Նախքան 2025 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հիշեցնում է, որ պետական պարտքի բացարձակ մեծությունն այս իշխանությունների օրոք՝ նախորդ վեց տարվա ընթացքում, կրկնապատկվել է: «12 միլիարդ դոլարից ավելի պետական պարտք ունենք, սա փաստ է: Եթե դիտարկում ենք 1991 թ.-ից մինչև 2018 թ.-ը և 2018 թ.-ից հետո ընկած ժամանակահատվածները, ունենք պետական պարտքի կրկնապատկում:

Այս իշխանությունների օրոք պետական պարտքի տարեկան աճի միջին տեմպը գերազանցել է մեր երկրի համախառն ներքին արդյունքի աճի միջին տեմպին, նույնիսկ այն պարագայում, երբ 2022, 2023, 2024 թվականներին, արտաքին գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ունեցել ենք թռիչքաձև՝ երկնիշից բարձր աճեր: Եթե չլիներ այդ արտաքին գործոնը, որը մեզ հետ որևէ կապ չունի՝ օրվա իշխանություններն այստեղ որևէ դրական ջանք չեն գործադրել, ապա հիմա հայտնված կլինեինք պարտքային խոր ճգնաժամի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ հիմա այս արտաքին գործոններն էապես թուլանում են: «Այս տարվա երկրորդ կիսամյակում մեր տնտեսական ակտիվությունը նախորդ 2,5 տարվա միջինից առնվազն 2 անգամ նվազել է: Արտաքին գործոնը կարճաժամկետ էր, դրա թուլացման հետևանքով արդեն փաստ է, որ երկրորդ կիսամյակում ունենք ոչ միայն տնտեսական ակտիվության ցուցանիշի էական նվազում, այլ նաև ծրագրված հարկային մուտքերի և պետական բյուջեի ծախսերի էական թերակատարում: Գործոնի թուլացումը փաստվում է նաև նրանով, որ հաջորդ տարվա պետական բյուջեում ՀՆԱ-ի աճ այս իշխանությունը կանխատեսում է երկու անգամ ավելի պակաս, քան արձանագրվել է նախորդ 2,5 տարին: Գիտեն, որ արտաքին գործոնն իր դրական ազդեցությունը թուլացնում է, մի պահից վերանալու է, և արդեն համեստ տնտեսական աճ են դրել հաջորդ տարվա պետական բյուջեի հիմքում: Իրենց նշած 53,5 տոկոսի մասին. դա բավականին ռիսկային թիվ է: Կան էական գործոններ, որոնք կարող են հանգեցնել ոչ թե 53,5 տոկոս պարտք-ՀՆԱ հարաբերակցության, այլ էլ ավելի բարձր ցուցանիշի, ընդհուպ մոտեցնեն ռիսկային շեմին:

Որո՞նք են այդ գործոնները: Համախառն ներքին արդյունքի 5,5 տոկոս աճ ապահովելն էապես դժվար, բարդ ու ռիսկային է լինելու՝ նկատի ունենալով այսօրվա և պահպանվող բացասական միտումները: Դրանցից մեկը տնտեսության կառուցվածքի վատացումն է թե՛ արտաքին առևտրաշրջանառության, թե՛ մեր երկրի տնտեսական կառուցվածքի իմաստով: Արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից էապես մեծանում է, էապես մեծացել է նաև ֆինանսական կախվածությունը: Աճ ապահովող հաջորդ գործոնը արտարժույթով դրամական փոխանցումներն էին արտերկրից, որոնց առյուծի բաժինը նորից Ռուսաստանից է:

Հաջորդը «ոսկու տենդ» կոչվածն է: Նախորդ տարվա երկրորդ կեսից մինչև այս տարվա առաջին կեսը ռուսական ոսկին վերարտահանել ենք հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա արդեն չկա, ինչը լուրջ սթրեսային տատանումներ է բերել տնտեսության զարգացման վրա: Արդյունաբերությունը և Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածը պերմանենտ խորացող խնդիրների առաջ է կանգնած, և դա երևում է վիճակագրությամբ: Եթե արդյունաբերության միջից հանում ենք ոսկու արհեստական շրջանառությունը, ունենում ենք արդյունաբերության էական նվազում: Այս տարի մոտ 10 տոկոսով նվազում է արձանագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Գյուղատնտեսության ոլորտը տարիներ շարունակ գտնվում է ազատ անկման մեջ: Դրանք տնտեսական կառուցվածքի էական դժվարություններ են: Եթե ոսկու վերաարտահանումը հանում ենք մեր արտահանումից, մեր արտահանումը ոչ թե աճ ունի, այլ ունի նվազում՝ այն դեպքում, երբ նախորդ երկու տարիներին թռիչքաձև աճ ուներ: Բացասական այս գործոնների համադրմամբ ակնհայտ է դառնում, որ հաջորդ տարի 5,5 տոկոս տնտեսական աճը ռիսկային և բավականին դժվար իրականացնելի ցուցանիշ է»,-կարծիք է հայտնում տնտեսագետը:

Ընդգծում է՝ պետական պարտքը նույնիսկ այս տարի շարունակում է թռիչքաձև աճը: «Հաջորդ տարի արդեն իսկ նախանշված է պետական պարտքի բարձր աճ: Սա նշանակում է, որ եթե չունենանք ՀՆԱ-ի 5,5 տոկոսանոց աճ, ինչն էապես ռիսկային է, մյուս կողմից՝ ունենալու ենք պետական պարտքի նախատեսվող աճ, այս պարագայում կունենանք պարտք-ՀՆԱ հարաբերակցության ոչ թե 53,5 տոկոս, այլ ավելի բարձր ցուցանիշ: Մեր պետական պարտքի ուղիղ կեսը, մի փոքր էլ ավելին արտաքին պարտքն է արտարժույթով՝ ռեզերվային արժույթներով: Կենտրոնական բանկի նախագահը և նաև կառավարությունը առնվազն չեն բացառում, որ տեղի կունենա ազգային արժույթի արժեզրկում: Մեր ազգային արժույթն արժևորվել է արտաքին գործոնի ազդեցության արդյունքում, երբ այն թուլանում է, ունենում ենք ազգային արժույթի արժեզրկման ազդեցություն: Եթե ազգային արժույթի արժեզրկման միտումներ էլ ի հայտ գան, դրամով արտահայտված մեր պետական պարտքը դրա հետևանքով կաճի: Եթե ազգային արժույթն արժեզրկվի, ունենալու ենք պարտքՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի աճ: Անգամ ոչ ծայրահեղ բացասական, այլ միջին սցենարի պարագայում իրենց նշած 53,5 տոկոսը բարձրանալու է ընդհուպ մինչև 60 տոկոսի ռիսկային շեմ: Սրանք մեր կանխատեսումներն են, մնացածն անսահման պոպուլիզմն է, դրական և իրենց ներդրումը չունեցող բաներն իրենց վերագրելը, իրենց անգործության և ապիկար կառավարման հետևանքներն այս ու այն կողմ նետելը»,-նշում է մեր զրուցակիցը:

Մտահոգիչ են օրերս վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը, որոնց համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսության ոլորտը 1,8 տոկոս աճ է գրանցել: Այս ոլորտի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Տարիներ շարունակ օրվա իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում ոլորտում նորանոր ծրագրեր կյանքի կոչելու համար, բայց ստացվում է, որ բարելավում չունենք: «Իրենց կողմից իրականացվող գյուղատնտեսական ծրագրերը բացառապես պոպուլիստական են եղել և իրենց ներքաղաքական նպատակներից բխող, դրանք որևէ կերպ չի կարելի անվանել ռազմավարական և երկարաժամկետ խնդիրներին ուղղված: Ոտքի վրա մշակել են ծրագրեր, որոնք չունեն հաշվետվողականության բավարար հիմք, այդ ծրագրերը որևէ կապ չունեն իրենց առջև դրված նպատակի հետ: Այդ տիպի նախնական ռիսկերով ծրագրերն ի սկզբանե դատապարտված էին անհաջողության, ինչը և տեղի ունեցավ: Բազմիցս ասել եմ, որ այս ծրագրերը չունեն ամբողջական արդյունավետ գործադրման մեխանիզմ և նպատակը, որը պոպուլիստական է և իրենց ներքաղաքական շարժառիթներից բխող, չի իրացվելու, որովհետև այդ ծրագրերն այդ ֆինանսավորման և մեխանիզմի պարագայում չունեն նույնիսկ նվազագույն, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերի զսպման մեխանիզմներ: Ի՞նչ տեղի ունեցավ հետո:

Ի սկզբանե հայտնին փաստվեց: Պարզվեց, որ պետական բյուջեից այդ ծրագրերին տրամադրված գումարները մսխվել են, չեն հասել իրենց նպատակին, փաստացի դարձել են կոռուպցիոն բնույթի գործողությունների պատճառ: Դրա մի փոքր մասի ականատեսը եղանք, ընդհուպ մինչև բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի հարուցում, պրոցեսներ, շոուներ և այլն: Ի սկզբանե այդ միջոցները ենթակա էին մսխման այդպիսի մեխանիզմի պարագայում, չէին էլ կարող հասցնել իրենց նպատակի իրացմանը: Հիմա նույնը շարունակվում է: Այսօրվա՝ մի քանի կարգով ավելի բարձր էկոնոմիկայի՝ պոպուլիստ նախարարը ժխտում է նույնիսկ այն, ինչն իրենք էին փաստել: Երբ խոսում ես այդ ծրագրերի ռիսկերի մասին, ասում է, որ իրենց հայտնի չեն այդպիսի ռիսկեր, փաստացի իրենց «ոտքերն ամպոտ են», մոռանալով, որ իրենց թիմի՝ մոտ երեք տարի նախարար աշխատած մարդն իր թիմով այժմ անցնում է քրեական գործերով հենց այն պատճառով, ինչի մասին հիմա զրուցում ենք:

Գումարները շարունակում են ծախսվել այդ ծրագրերի վրա, բայց ոլորտը շարունակում է գտնվել ազատ անկման մեջ: Ծախսվում է հանրային միջոցը, չի հասնում իր նպատակին, հետևաբար անարդյունավետ է ծախսվում, ինչի մեջ իր ուրույն դերն ունեն այդ փողերի մսխումը և տարբեր ռիսկերը: Գյուղատնտեսության ազատ անկման պատճառներից մեկը նաև ոլորտի՝ խնդիրների նկատմամբ ոչ համարժեք պետական քաղաքականությունն է: Նույնիսկ առկա ծրագրերը միտված չեն կոնկրետ խնդիրների լուծմանը: Այդ խնդիրները բազմաթիվ են և խորանում են՝ ոռոգման համակարգ, բնակլիմայական աղետներից պաշտպանության ցածր մակարդակ, դրանց հետևանք հանդիսացող գյուղական բնակավայրերում սոցիալական էլ ավելի ծանր խնդիրներ, աղքատության բարձր մակարդակ և արտագաղթ: Սրանք բոլորը փոխկապակցված են:

Գյուղատնտեսության ոլորտում դրական ազդեցություն կարող ես ունենալ երկարաժամկետ, քրտնաջան և համարժեք պետական աջակցության արդյունքում: Իսկ իմ նշածը, նաև մասնագիտական առումով, ուղղակի հակացուցված է այսօրվա իշխանություններին, որովհետև իրենք առաջնորդվում են բացարձակ պոպուլիզմով և իրենց քաղաքական շահով: Իրենց առաջնորդությունն էլ ուղիղ հակացուցված է այդ ծանր ոլորտի խորացող խնդիրների լուծմանը: Սրա հետևանքը տեսնում ենք տարեցտարի, և դա արձանագրվում է նույնիսկ նկարած վիճակագրությամբ»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում