Կա բացահայտ դավադրություն Հունգարիայի դեմ. ում է մեղադրում վարչապետ Օրբանը
Հունգարիան Լեհաստանի նման երկրի չի վերածվի, թեև Բրյուսելում դավադրություն է կազմակերպվում՝ Հունգարիայի օրինական իշխանությունը տապալելու նպատակով։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կա բացահայտ դավադրություն Հունգարիայի դեմ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ: Նրանք խոստովանել են, որ իրենց նպատակն է փոխարինել Հունգարիայի կառավարությանը նոր գործադիր մարմնով այնպես, ինչպես եղավ Լեհաստանում: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան չի վախենում Բրյուսելի շանտաժից և պայքարելու է Եվրամիության խամաճիկը չդառնալու համար։