Պեկ աշխատակիցը թանկարժեք կահույք ու նկար է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 2–րդ բաժնի պետ Գարիկ Դարբինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Դարբինյանի սեփականությունն են համարվում մեկական բնակարանը, առանձատունն ու հողամասը: Նա շարժական գույք չի հայտարարագրել, սակայն փոխարենը նշել է 44 միլիոն 800 հազար դրամ փոխառություններ ունենալու փաստը:
Սրանից բացի, պարզվում է, որ նորանշանակ պաշտոնյան թանկարժեք իրերի սիրահար է, քանի որ իր սեփականությունն են համարվում նաև առանձին–առանձին 8 միլիոն դրամը գերազանցող կահույքի հավաքածուն ու նկարը:
Նշենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 7 միլիոն դրամ, 11 հազար 200 եվրո և 58 հազար 400 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտներն էլ՝ 2 միլիոն 580 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում