Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
uncategorized

Նալբանդյանի «անպետք» շրջաններն ու արտգործնախարարների առաջիկա հանդիպումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստան–Սփյուռք համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերադարձնել ԼՂ շուրջ այն տարածքները, որոնց «վերադարձը անվտանգության իմաստով սպառնալիք չի լինի ոչ Ղարաբաղին, ոչ էլ ընդհանրապես հանգուցալուծմանը»:

Հաջորդ օրը Նալբանդյանի տեղակալը՝ Շավարշ Քոչարյանը հրաժարվել էր մեկնաբանել նախարարի այս խոսքերը, խորհուրդ տվել կարդալ նրա ամբողջական ելույթը, որտեղ նման բան չկա: Նախարարի ելույթում իսկապես նման բան չկա: Տարածքների վերադարձի մասին նախարարը խոսել էր արդեն թեմատիկ նիստի ընթացքում՝ պատասխանելով մասնակիցների հարցերին:

Ըստ էության, Նալբանդյանի հայտարարությունը նորություն չէ: Հայաստանը վաղուց է բանակցային հիմք ընդունել Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են տարածքների վերադարձ: Սակայն այս անգամ ուշագրավ էր այն հանգամանքը, որ որոշ լրատվականներ սկսեցին շրջանառել կոնկրետ թիվ՝ 3 շրջան: Մինչ այս շրջանառվել էին այլ թվեր՝ 5 և 7, այսինքն՝ բոլորը: Այդ առումով 3–ը նորություն էր: Բայց թե որոնք են այդ «անպետք» 3 շրջանները, որոնց վերադարձը ԼՂ անվտանգությանը չի կարող սպառնալ, այդպես էլ մնաց անհայտ:

Նալբանդյանի այս հայտարարությունն անպատասխան չթողեց ղարաբաղյան կողմը: Նախ, Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը հայտարարեց, որ ԼՂ հարակից բոլոր 7 շրջանները կազմում են Արցախի տարածքի անքակտելի մաս, ապա խոսեց ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ անցյալին վերադարձ չկա՝ լինի սահմանների, թե կարգավիճակի առումով: «Մեզ համար ամեն մի տարածք ունի իր անվտանգության համակարգը: Եթե խոսում եք սահմանների հարցի մասին, ապա դա կարող է կարգավորվել միայն հավասար ձևով: Մենք էլ ունենք ահագին տարածքներ, որոնք Ադրբեջանում են, հասկանո՞ւմ եք: Եթե Ադրբեջանը պատրաստ է ինչ–որ քննարկումների, միայն այդ ժամանակ պետք է խոսենք… Գետաշենի խնդիր կա, Շահումյանի խնդիր կա, Հյուսիսային Արցախի հարցեր կան, ու այդ սահմանների «կոռեկցիան» պետք է համապարփակ ձևով կարգավորվի, որպեսզի հետագայում ավելի մեծ խնդիր չլինի: Այսօրվա դրությամբ ցանկացած միակողմանի քայլ բերելու է կատաստրոֆայի», – ընդգծել է նա: Փաստորեն, Դ. Բաբայանի շուրթերով Արցախն առաջ է քաշում Գետաշենի, Շահումյանի հարցերը: Սա, անշուշտ, հետաքրքիր մանևր է, բայց վերադառնանք մեր թեմային:

Նալբանդյանի այդ հայտարարության ֆոնին հետաքրքիր էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որում նա մասնավորապես նշում է, որ «հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը»: Որ «չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ»: Որ «համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները»:

Թե նախագահի, թե արտգործնախարարի խոսքերը բավականին կարևոր են, հաշվի առնելով, որ առաջիկայում Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակներում սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Ընդ որում, նախնական տեղեկությունների համաձայն՝ արտգործնախարարները պետք է նախապատրաստեն նախագահների հանդիպում: Իրենց ելույթներում ՀՀ պաշտոնյաները, թերևս, ներկայացնում են սեփական դիրքորոշումը, միաժամանակ, սակայն, կանխելով տարածքների վերադարձի շուրջ խոսակցությունները: Խնդիրն այն է, որ եթե լիներ նման օրակարգ, Նալբանդյանը դժվար թե բացահայտ խոսեր այդ մասին: Խիստ կանխատեսելի է, թե այդ հայտարարությունն ինչ արձագանքներ պետք է առաջացներ մեզանում, իսկ դա կարող է իր հերթին ներքին անկայուն վիճակ ստեղծել, ուստիև տապալել բանակցային գործընթացը:

Մյուս կողմից էլ, խիստ ուշագրավ էր այն հանգամանքը, որ Նալբանդյանի այդ հայտարարության մասին առաջինը գրեցին ու տարածեցին ռուսական կամ էլ Հայաստանում ռուսահպատակ լրատվականները, որոնց հղում անելով խիստ արագ արձագանքեցին արդեն ադրբեջանականները: Եթե տվյալ պահին բանակցային օրակարգում իսկապես նման հարց լիներ, ոչ ռուսները, ոչ էլ ադրբեջանցիներն այդ մասին չէին բարձրաձայնի՝ գործընթացը չտապալելու համար:

Թե Նալբանդյանի այդ հայտարարությունն իրականում ինչ նպատակ ուներ և ինչին էր միտված, թերևս ցույց կտան առաջիկա զարգացումները: Երկար չենք սպասի՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն արդեն Նյու Յորքում են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում