ՎԻԴԵՈ. Արմենչիկը երգ է նվիրել Սամվել Կարապետյանի որդուն եւ հարսին
Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկը երգ է նվիրել Սամվել Կարապետյանի նորապսակ որդուն եւ հարսին։
Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել գործարարի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքը։ Կարապետյանների դուստրը՝ Տաթեւը, իր Instagram-ի story բաժնում հրապարակել է Արմենչիկի նվերն իր եղբորը։
Արմենչիկը նոր երգ է հեղինակել, որը կոչվում է «Դու իմ հեքիաթ»։ Երգի բառերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Ստեղծագործությունն արդեն տեսահոլովակ ունի, որից մի հատված Արմենչիկը հրապարակել է իր Instagram-ում։
Հիշեցնենք, որ Կարենի եւ նրա ընտրյալի՝ Լիլիթի հարսանիքին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձիք։
Հարսանյաց հանդեսը վարել են Անդրեյ Մալախովն ու Քսենյա Սոբչակը, հյուրերի համար երգել են Շնուրը, Պուգաչովան, Բասկովը, Կիրկորովը, Էրոս Ռամազոտին: