ԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համար
ԱրարատԲանկը տեղեկացնում է UBPAY համակարգի գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել և ստանալ փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ:
UBPAY համակարգն ունի հետևյալ հիմնական բնութագրերը.
Փոխանցում
- Արժույթ՝ ՌԴ ռուբլի
- Ամսական առավելագույն սահմանաչափ՝ 20 մլն ՀՀ դրամ կամ 5 մլն ռուսական ռուբլի
- Մեկ փոխանցման առավելագույն գումար՝ 5 մլն ՀՀ դրամ կամ 500,000 ռուսական ռուբլի
- Մեկ փոխանցման նվազագույն գումար՝ 1,000 ՀՀ դրամ կամ 100 ռուսական ռուբլի
Ստացում
- Արժույթներ՝ ԱՄՆ դոլար, Եվրո, ՀՀ դրամ և ՌԴ ռուբլի
- Ամսական առավելագույն սահմանաչափ՝ 20 մլն ՀՀ դրամ կամ 5 մլն ռուսական ռուբլի
Հաճախորդները կարող են օգտվել UBPAY ծառայությունից ԱրարատԲանկի բոլոր մասնաճյուղերում: