Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
Socity

Խորհրդատվական հանրության տարվա միջոցառումը Հայաստանում ունեցավ մասնակիցներ շուրջ 30 երկրներից

Հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց միջազգային ամենահեղինակավոր Միջազգային CMC համաժողովը՝ հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը։ Ավելի քան 150 մասնակից և խորհրդատու 30 երկրներից ժամանել էին Հայաստան՝ քննարկելու խորհրդատվական ոլորտի նորամուծությունները և առաջնահերթությունները։

Համաժողովի ընթացքում Հայաստան այցելեցին ավելի քան 30 ներկայացուցիչներ և 35 հյուրեր ու խոսնակներ տարբեր երկրների առաջատար խորհրդատվական ընկերություններից։

«Համաժողովի հաջողությունն ակնհայտ է, և ես հատկապես կարևորում եմ այն, որ Հայաստանում անցկացվեց այսպիսի հեղինակավոր միջոցառում՝ Միջազգային CMC համաժողովը։ Համաժողովի ընթացքում ձևավորվեցին մի շարք կարևոր գործընկերային պայմանավորվածություններ, որոնք ապագայում կունենան էական ազդեցություն մեր երկրի խորհրդատվական և գործարար համայնքների զարգացման վրա։ IMC Armenia-ի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել նաև ավելի քան 45 պատվիրակներ, և միջազգային խորհրդի կողմից Հայաստանում անցկացված խորհրդատվական կոնֆերանսը գնահատվեց որպես լավագույնը»,- ասաց IMC Armenia-ի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։

Ucom ընկերությունը CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերն էր։ Համագործակցության շրջանակներում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես եկավ որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը և կայուն շրջակա միջավայրը» թեմայի շուրջ։ Միջազգային CMC համաժողովն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ՝ ուղղված տեխնոլոգիաների, կայունության և բիզնեսի վերափոխմանը:

«Շատ ուրախալի է տեսնել, որ կայուն զարգացման թեման Հայաստանում լուրջ քննարկման առիթ է դառնում, առավել ևս այսպիսի միջազգային մակարդակով և առաջատար մասնագետների ներգրավմամբ: Ucom-ն էլ մեծ նշանակություն է տալիս կայունությանը` մասնավորապես մեր կորպորատիվ սոցիալական նախագծերի միջոցով, ուստի և չէինք կարող անմասն մնալ նման միջոցառմանը: Հուսով ենք, որ մոտ ապագայում կայուն մոտեցումները կլինեն մեր երկրում բոլոր գործընթացների հիմքում և մենք արագ զարգացում կունենանք փոխգործակցության շնորհիվ», - ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հիմնական ելույթներն անդրադարձան արհեստական բանականության և մարդանման ռոբոտների զարգացմանը, ինչպես նաև թվայնացման ու բիզնեսում կայունության ապագային: Թվային փոխակերպման և կայուն զարգացման խորհրդատվության մասին ելույթները կարևորեցին կայուն գործելակերպի ու կառավարման դերը ժամանակակից ընկերություններում:

Համաժողովի պանելային քննարկումներն անդրադարձան ապագայի աշխատաշուկայի դինամիկային, արհեստական բանականության ազդեցությանը արդյունաբերության վերափոխման գործընթացում և  թվային միջավայրում բիզնեսների առջև ծառացած մարտահրավերներին՝ կարևորելով նորարարական գործիքների կիրառումը փոփոխվող աշխարհում:

Վարպետության դասերը հնարավորություն տվեցին ձեռք բերելու գործնական գիտելիքներ՝ անդրադառնալով տեխնոլոգիաներին, կայունությանը, թվային փոխակերպմանը և ղեկավարման մի շարք նորարար գործիքներին:

Համաժողովի օրերին՝ հոկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ նաև «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ էր սահմանել խորհրդատվական ոլորտում նորարարական լուծումներ առաջարկող ծրագրերի համար, և հաղթող ճանաչվեցին 9 երկրներից ներկայացված նախագծեր։ Այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաև հայկական ընկերություններ ու նախաձեռնություններ։

Հայաստանի ազգային հաղթողի կոչման արժանացավ՝ «Հայաստանում օրգանական պարարտանյութերի ոլորտի գնահատում և աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ծախս-շահույթ և արժեշղթայի ուսումնասիրությունների գործում» (Assessment of organic origin fertilizers sector status in Armenia and support to the GoA with cost-benefit and VC studies) նախագիծը։ 

Համաժողովի ընթացքում տարբեր ձևաչափերով ելույթ ունեցան ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկացի գործարար Դեյվիդ Յանգը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը և առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը։ Ելույթներով և պանելային քննարկումներով հանդես եկան նաև ոլորտի առաջատարներ Սանովբար Այուբովան (Sanovbar Ayubova), Վեսլի Փաթերսոնը (Wesley Paterson), Դանկո Դիմկովը (Dancho Dimkov), Նիկ Վարնը (Nick Warn), Նատալիա Մակովա (Natalia Makova), Ֆանի Զայլըրի (Fani Xylori) և շատ ուրիշներ։

2024 թվականին համաժողովը, որը կրում է «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագիրը, նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան)։