Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
uncategorized

Շիրակում ցորենի բերքը պակաս է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի մարզում այս տարի հացահատիկի բերքի ծավալի զգալի անկում է արձանագրվել: Եթե նախորդ տարի միջին հաշվով մեկ հեկտարից ստանում էին 25 ցենտներ հացահատիկ, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է մոտ 15 ցենտներ: Գյուղացիները փաստեցին, որ ցորենի բերքը նվազել է 40%–ով:

Մարզում գյուղատնտեսական տարին բավական անբարենպաստ էր: Գարնանն արդեն պարզ էր, որ խստաշունչ ձմեռն աշնանացան ցորենի ցանքսերին զգալի վնաս է հասցրել: Խիստ ձմռանն էլ հաջորդեց երաշտը, որի հետևանքով բերքը կրկնակի, որոշ դեպքերում անգամ եռակի պակասեց:

«Քանի որ նախորդ տարի մենք աշնանը բավական լուրջ ցրտահարություններ ունեցանք, մեր ակնկալիքը, ցավոք սրտի, չեղավ: Գարնանացանի վրա էլ ավելի շատ երաշտն ազդեց»,– ասացին Շիրակի մարզի բնակիչները: Երաշտը հատկապես զգացվել է անջրդի ցանքատարածություններում:

Մարզի Ազատան համայնքում ցորենի բերքը պակաս է եղել: Ազատանցիները դժգոհեցին, որ «անգամ ցանածի չափով դուրս չի գալիս»: Ավելին՝ երաշտը ոչ միայն անջրդի, այլև ջրովի ցանքատարածությունների բերքատվության վրա է ազդել:

«Գյուղացիները հողերի միայն 10%–ն են կարողացել մշակել, մնացածը ո՛չ սերմացու ուներ, ո՛չ էլ գումար ուներ, որ գնա, սերմ առնի, ցորեն ցանի»,– նշեց Ազատան գյուղի բնակիչը:

Մարզից սպասվող հացահատիկի բերքի ցուցանիշի վրա չէր կարող չազդել նաև այն, որ այս տարի հացահատիկի ցանքատարածությունները շուրջ 6 հազար հեկտարով կրճատվել են:

Հացահատիկային կուլտուրանները` մասնավորապես Ազատանում աճեցրած ցորենն ու գարին գյուղացիները ցածր գներով են վաճառել` կիլոգրամը 80–90 դրամով: Ցածր ինքնարժեքի պատճառով գյուղացին չի ուզում կրկին առանց շահույթ հողում վարուցանք կատարել: «Հացահատիկը փչացող բերք չի, ես կարծում եմ, որ միջին գինը կարելի է պահպանել: Մի քանի տարի առաջ 120 դրամից պակաս գին չկար, հիմա 90 դրամ է, դա մեծ հարված է գյուղացիական տնտեսություններին»,– նշեց Ազատանի գյուղապետ Վարդան Իկլիկյանը:

Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները մարզում 2016 թ. համեմատ պակասել են 10139 հա–ով: Մարզպետարանից տեղեկացրեցին, որ աշնանացան ցորենի ցանքատարածությունների նվազման պատճառ է հանդիսացել 2016 թ. սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի դադարեցումը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում