Զառա Մելքումովայի՝ 70 հազար դոլարը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՀՀ ԿԱ ՊԵԿ Կազմակերպման և հսկողության վարչության վերլուծության բաժնի պետի տեղակալ Զառա Մելքումովան, ով հուլիսի 1–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նորանշանակ Մելքումովան որպես անշարժ գույք է հայտարարագրել առանձնատուն ու բնակարան: Բացի այդ, նրան է պատկանում նաև «NISSAN TIIDA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա: Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 112 հազար դրամ և 54 հազար 500 ամերիկյան դոլար:
Մելքումովան հայտարարագրել է 3 հազար եվրո և 30 հազար ռուսական ռուբլի դրամական միջոցներ, իսկ եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 2 միլիոն 601 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում