Գլոբալ արևային էներգետիկայի հզորությունն աճել է 32.2 տոկոսով
2023 թվականի արդյունքներով, գլոբալ հողմային էներգետիկայի հզորությունը գերազանցել է 1 ՏՎտ, աճելով 12.9 %-ով նախորդ տարվա համեմատ: Գլոբալ արևային էներգետիկայի հզորությունն աճել է 32.2 %-ով, հասնելով 1.4 ՏՎտ-ի:
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, չորս երկրներ միասին ավելի շատ ներդրում են ունեցել գլոբալ արևային էներգետիկայի զարգացման գործում, քան մյուս բոլոր երկրները միասին։ Առաջատարը, ինչպես և սպասելի է, Չինաստանն է, որի հզորությունը ներկայումս 609.9 ԳՎտ է։ Երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն են՝ 139.2 ԳՎտ, երրորդը՝ Ճապոնիան՝ 87.1 ԳՎտ, իսկ չորրորդը Գերմանիան՝ 81.7 ԳՎտ։
Ընդ որում, մասնագետները նշում են, որ 2024 թվականը շեշտակի աճ է գրանցելու գլոբալ արևային էներգետիկայի զարգացման առումով, և արևային էներգիայի արտադրությունը գերազանցելու է մյուս բոլոր էներգատեսակներին։ Թիրախում ողջ համաշխարհային էներգետիկան արևով, հողմային և ատոմային էներգետիկայով ապահովելն է։ Դրան նաև խոչընդոտներ կան, նավթ և գազ արդյունահանող երկրները, որոնք հասկանում են՝ զգալի կորուստներ կարող են կրել։ Բայց առաջատար պետությունները վճռական են տրամադրված այս հարցում։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Պողոսյան