Նորանշանակ պաշտոնյայի բազմաբնակարան շենքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Կազմակերպման և հսկողության վարչության տեսչական բաժնի պետի տեղակալ Արթուր Անտոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Անտոնյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել բազմաբնակարան բնակելի շենք և ավտոտնակ: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ E350» մակնիշի ավտոմեքենան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 30 հազար ամերիկյան դոլար և 7 միլիոն դրամ դրամական միջոցներ: Եկամուտները ստացվել են աշատավարձից և կազմել 2 միլիոն 744 հազար դրամ:
Անտոնյանի մասին մամուլից հայտնի է, որ նա 2015 թ. հեռացվել էր համակարգից ինչ–որ մութ պատմության արդյունքում, ավելին՝ խոսակցություններ էին պտտվում, թե նա ինչ–որ չարաշահումներ էր կատարել, և այդ պատճառով ազատվել աշխատանքից: Մինչդեռ պաշտոնապես հայտարարվել էր, թե Անտոնյանը հեռացել է սեփական դիմումի համաձայն: Եվ այս ազատումից մեկ տարի անց՝ 2016 թ., նա կրկին վերդարձավ իր նախկին պաշտոնին:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում