Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի գործընկերոջ՝ Անալենա Բերբոքի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա իրավիճակը։
«Ջեյհուն Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին ՝ նշելով, որ Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներ կան, որոնք առկա են Հայաստանի Սահմանադրությունում և օրենսդրական ակտերում, ինչպես նաև, որ Հայասստանի արագ սպառազինումը սպառնալիք են ստեղծում խաղաղության օրակարգի համար»,- նշված է կառույցի հաղորդագրության մեջ: