Տեսախցիկներն արձանագրել են Թուրքիայում հայ կնոջը դաժանաբար սպանելու պահը (տեսանյութ)
Թուրքիայի Անթալիա նահանգի Դեմրեի շրջանում սպանվել է Վրաստանի քաղաքացի հայ 51-ամյա Աննա Սաֆարյանը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ի երեկոյան Մուսթաֆա Մասաթլը փողոցի սրճարաններից մեկում անհայտ պատճառով վիճաբանությունից հետո: 44-ամյա Մեսութ Օ-ն փողոցում 6 անգամ մարմնի տարբեր հատվածներում դանակահարել է Սաֆարյանին, ապա կտրել կոկորդն ու փախել, գրում է haberler.com-ը:
Ականատեսները ոստիկանություն և շտապ օգնություն են կանչել: Սաֆարյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կայնքը փրկել չի հաջողվել: Թուրքական կայքերը գրում են` Աննա Սաֆարյանն աշխատում էր զվարճանքի կենտրոնում և մարդասպանի հետ սիրային կապի մեջ է եղել:
Որոնողական աշխատանքներից հետո ոստիկանությունը Մեսութ Օ-ին ձերբակալել է քաղաքի մեկ այլ սրճարանում հարբելիս: Առաջին իսկ նիստի ընթացքում դատարանը նրա համար խափանման միջոց է սահմանել կալանավորումը: Նա արդեն տեղափոխվել է Քաշի բանտ:
Անվտանգության տեսախցիկը նկարահանել է կատարվածը: Տեսագրությունը ոստիկանությունում է: