Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
Socity

Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարել է, որ բացում է իր QR  ենթակառուցվածքը այլ ֆինանսական կառույցների համար։ Այսուհետ 22.000-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաև Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացած բոլոր ֆինանսական կազմակերպությունների՝ Բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդները։ Այս պահին Իդրամ միասնական QR-ի ենթակառուցվածքին միացել են Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը, EasyPay-ը և Converse Bank-ը։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը շեշտում է, որ նշված հինգ ընկերություններն արդեն իսկ պատրաստ են միանալ բաց QR ենթակառուցվածքին, իսկ ֆինանսական համակարգի մյուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ։ «Հատկանշական է, որ Իդրամի բաց QR ենթակառուցվածքին պատրաստակամություն է հայտնել միանալ նաև Armenian Card ընկերությունը, ինչը նշանակում է, որ միասնական ջանքերով կձևավորվի ազգային QR ենթակառուցվածք։ «Սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար, քանի որ բոլոր այն ֆինանսական կառույցների հաճախորդները, որոնք կմիանան ենթակառուցվածքին, հնարավորություն կունենան իրենց իսկ ֆինանսական հավելվածներով սքանավորել Իդրամի QR-ը և վճարել ավելի քան 22.000 վաճառակետերում», - ասել է Արսեն Քդենյանը։ 

Արմենիան Քարդ ընկերության տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով՝ «Իդրամ» ընկերության կողմից մշակված միասնական QR համակարգը կարևոր քայլ է երկրի անկանխիկ վճարումների զարգացման գործում։ «Արմենիան Քարդ ՓԲ ընկերությունը, որն արդեն իսկ հանդիսանում է ազգային վճարային համակարգ, սպասարկելով 2.5 միլիոն քարտ և ավելի քան 80,000 տնտեսվարող, այժմ ստանձնում է բաց QR համակարգի անդամ վճարահաշվարկային համակարգի մասնակիցների փոխգործելիության ապահովման տեխնոլոգիական ենթակառուցվածքի և միասնական քլիրինգային կենտրոնի դերը։  Արմենիան Քարդ ընկերությունը, համատեղելով Իդրամի այս նորարարությունը իր ծրագրային և տեխնիկական լուծումներին, պատրաստ է աջակցել նորարարական վճարային տեխնոլոգիաների զարգացմանը՝ ապահովելով առավել հարմար, արագ և անվտանգ վճարումներ։ Այս նախաձեռնությունը կնպաստի նաև երկրի թվային էկոհամակարգի զարգացմանը՝ ստեղծելով փոխգործելի վճարային ցանց, որը կնպաստի տնտեսության ընդլայնմանը և անկանխիկ մշակույթի ամրապնդմանը», - նշել է ընկերության տնօրեն Վարդան Խաչատրյանը։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝  ենթակառուցվածք ասելով նկատի ունեն ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ ֆինանսահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարողանան սքանավորել Իդրամ QR-ը։ «Մենք նկատի ունենք նաև ֆինանսական կառույց-գործընկերների, առևտրային կետեր-գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում և կատարելագործում։ Մենք հոգացել ենք, որ ենթակառուցվածքն աշխատի անխափան և սպասարկի գնալով աճող վճարումների ամբողջ ծավալը», - ասել է Գրիգորի Յոլյանը։

«Evoca-ն առաջին բանկն է, որը միացել է Open QR նախագծին։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Իդրամը՝ պարզապես սքանավորելով Իդամի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունն ապացուցում է, որ մեր հաճախորդներն ու նրանց հարմարավետությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեն»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։

«Open QR-ը բաց համագործակցության առաջին փորձն է Հայաստանի ֆինանսական շուկայում, ինչը շատ ողջունելի է։ Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է միացել Open QR-ին և նպաստելու է այս գաղափարախոսության տարածմանը։ Մենք կլինենք բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից», - ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

«Մենք ուրախ ենք միանալ Իդրամ ընկերության այս նախաձեռնությանը, հաշվի առնելով մեր ռազմավարությունը, որն ուղղված է Upay էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի փորձառության շարունակական բարելավմանը։ Արագ և անհպում վճարումներն այսօր ժամանակի հրամայականն են դարձել և միանալով այս նախագծին՝ մենք ևս մեկ քայլ ենք կատարում՝ մեր հաճախորդներին տրամադրելու արագ և հասանելի վճարային լուծումներ։ Կարծում եմ՝ «Բաց QR» ենթակառուցվածքի շուրջ համագործակցությունը թույլ կտա նոր վճարային էկոհամակարգ ստեղծել Հայաստանում», - ասել է «Յուփեյ» ընկերության տնօրեն Հասմիկ Գևորգյանը։ («Յուփեյ» ընկերությունը հիմնադրվել է Ucom-ի  կողմից)

«Մեր ընկերության համար այս համագործակցությունը կարևոր է, քանի որ այսուհետ մեր հաճախորդները կկարողանան easywallet էլդրամապանակի միջոցով QR վճարումներ կատարել արդեն իսկ բավականին մեծ ցանցում։ Առհասարակ, սա ևս մեկ քայլ է դեպի open banking (ինչի կայացման ուղղությամբ ակտիվորեն աշխատում է ՀՀ ԿԲ-ն), քանի որ open QR-ի շրջանակներում չկան իմ և քո հաճախորդներ, ընդհակառակը՝ հաճախորդը բոլորինն է, իսկ ֆինանսական ընկերությունները պետք է ջանան վերջիններիս ներգրավել ճկուն, խելացի լուծումների և սակագնային քաղաքականության միջոցով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Իդրամ ընկերությանը՝ նման ռազմավարական որոշման և շուկայում բաց մտածելակերպի մշակույթը խթանելու համար», - ասել է «Իզիփեյ» ընկերության տնօրեն Մհեր Գալստյանը։

«Կոնվերս Բանկը՝ ելնելով հաճախորդների կարիքներից, քայլելով ժամանակի պահանջներին համահունչ, աստիճանաբար ընդլայնում է թվային հարթակներում մատուցվող ծառայությունների ցանկն ու գործիքակազմը, ներդնում նոր հնարավորություններ՝ հաճախորդների ֆինանսական կյանքը դարձնելով ավելի հարմարավետ: Այս համագործակցության շնորհիվ նրանց հասանելի վճարային լուծումները կհամալրվեն ևս մեկով», - նշել է Կոնվերս բանկի ՏՏ և թվայնացման դեպարտամենտի տնօրեն Բենիամին Թադևոսյանը:

Իդրամի Բաց/Open QR ենթակառուցվածքին միացած ընկերությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր։ Իդրամ ընկերությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գործող Բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների համար բաց են համագործակցության համար։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ